top of page

«Հայկական բանակի անպարտելիության դատարկախոսությունը». Վանո Սիրադեղյանի գույժ-կանխատեսումը՝ 2001-ին

02.10.2023



«Հայաստանն այս տարիներին այնքան ռեսուրս վատնեց Ղարաբաղի վրա, որ հասավ մի սահմանի, որից հետո սկսվում է պետականության խարխլումը:


Հայկական բանակի անպարտելիության դատարկախոսությունը վկայում է միայն դրա մասին խոսողների անամոթության ու մուխաննաթության մասին, ովքեր համերաշխորեն թյուրիմացության մեջ են պահում ժողովրդին՝ հավատացնելով, թե բանակը կարող է ուժեղ լինել աղետյալ թիկունք ունեցող երկրում:


Իսկ թիկունքը պիտի լիներ երկրի տնտեսությունը, որը չկա: Թշնամին, բնականաբար, գիտի այդ մասին: Մնում է սեփական ժողովրդին չխաբել: Կամ «մարտական ոգին բարձր պահելու համար» խաբել գոնե այն չափով, որ անակնկալն աղետալի չլինի:


Ադրբեջանին պատերազմ սկսելուց ետ է պահում ոչ թե հայկական բանակի անպարտելիության միֆը, այլ՝ որ մեծ տերությունները դեռեւս դեմ են պատերազմին: Այսինքն, մեր անվտանգության հիմնական երաշխիքըմեծ տերությունների՝ տարածաշրջանում խախուտ խաղաղությունը պահպանելու կամքն է, ոչ թե բանակը: Բայց այդ ռեսուրսը անսպառ լինել չի կարող: Կոնֆլիկտի վերջնական լուծման հետագա ձգձգումը հղի է Հվ. Կովկասում հավասարակշռության նվազագույն շեմի անկմամբ, ինչը ձեռնտու չի լինի Ռուսաստանին:


Ռուսաստանի համար հակամարտության չկարգավորված վիճակը վտանգավոր է նաեւ այնքանով, որ չի բացառվում այն, որ Ադրբեջանը մի օր կարող է կտրուկ շրջադարձ անել դեպի Թուրքիա եւ Ռուսաստանին կանգնեցնել թուրք-ադրբեջանական ընդհանուր պետության նման մի բանի դիմաց: Իսկ այս տարբերակը կանխելու փորձը կհանգեցնի արդեն մեծ պատերազմի:


Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի Ղարաբաղը պահել որպես հայաբնակ շրջան՝ թեկուզ խաղաղարար ուժերի տեսքով: Հետո կարող է ուշ լինել թեկուզեւ այն պատճառով, որ անհնար կլինի ոչ միայն Ղարաբաղի ինքնավարությունը պահելը՝ ի հակակշիռ Ադրբեջանի, այլեւ հարցականի տակ կլինի Հայաստանում ռուսական ազդեցության պահպանումը:


Եւ ուրեմն՝ վերադարձը դեպի Մայր Ռուսաստան մնում է խիստ հավանական:»


Վանո Սիրադեղյան, 28 մարտ 2001թ.

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page