«Հայկյան» երգչախումբ . հայկական երգի շունչը՝ օվկիանոսից այն կողմ
- T S
- 28 июл. 2025 г.
- 1 мин. чтения
01.07.2025, ԱՄՆ, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ
Լոս Անջելեսում ապրում և ստեղծագործում է մի հրաշալի հայկական երգչախումբ՝ «Հայկյան»-ը։ Այս բացառիկ համույթը միավորում է հայ երաժիշտներին ու երգիչներին, որոնցից յուրաքանչյուրը ճակատագրի բերումով հայտնվել է օվկիանոսից այն կողմ։ «Հայկյան»-ը երգում է այնպես, ասես հայրենիքը հենց այստեղ է՝ յուրաքանչյուր նոտայով և բառով վերակենդանացնելով մեր ժողովրդի հոգևոր հիշողությունը։ Այս երգչախմբի պատմությունը ոչ միայն երաժշտության, այլև հայրենիքին հավատարիմ մնալու ու հայ ինքնությունը պահպանելու մասին է։
Դիտե՛ք Yerevan Online Mag.-ի անդրադարձն այս հրաշալի կոլեկտիվին:





















