Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում Մովսես Խորենացին ներկայացված է իբրև առասպելագիր, իսկ նրա Հայոց պատմությունը՝ իբրև առասպել. մի խումբ ծնողներ դատի են տվել ԿԳՄՍՆ-ին
- YO
- 27 февр. 2024 г.
- 1 мин. чтения
27.02.2024

Հայց է ներկայացվել կրթության նախարարության դեմ: Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:
«Տեղեկացնում եմ, որ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ԿԳՄՍ նախարարության:
Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց պատմությունը վարկաբեկող Ս.Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03.08.2023թ. թիվ 1342-Ա/2 հրամանը ճանաչել անվավեր (այդ դասագրքի մասով):»