top of page

Հայր Միքայելը պետք է դառնա Ամենայն Հայոց կաթողիկոս

10.01.2024



Ես Հայր Միքայելին չեմ ճանաչում, իհարկե հանդիպել եմ Տաթևի վանքում, բայց հետը զրույց չեմ ունեցել…Աչքերը բարի են, ազնիվ են: Ու, եթե հալածվում է, ուրեմն Աստծո մարդ է, Աստծո ընտրյալը…


Գիտեք, եկեղեցին ինձ համար ավելի շատ պատմամշակութային կոթող է, քան Աստծո տուն, որը, սերունդներին պատմում է մեր դարավոր պատմության մասին…


Շատ հին եկեղեցիներում , որոնց պատերից Աստծո փեշի հոտ է գալիս, ես աղոթում եմ, բայց իմ եկեղեցին իմ տունն է, իմ օջախն է, որտեղ ապրում ենք Աստծո հետ, Աստծո պատվիրանները պահելով…սխալների համար ներում խնդրելով…Բայց հիմա իմ ու Աստծո հարաբերությունների մասին չէ, որ ցանկանում եմ խոսել…Այլ ՄԵՐ ՈՒ ԱՍՏԾՈ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ԱՍՏԾՈ…


Մեր կյանքի ամենաձևական ու ձանձրալի մասը կնունք, հարսանիքների ժամանակ եկեղեցի գնալու հատվածն է, որը ձևական բնույթ է կրում, շատերս եկեղեցի չենք էլ գնում (միանգամից ռեստորան կգամ): Չնայած, որ միջոցառման բուն նպատակը մկրտությունն էր…Դե քահանայի հետ էլ թաղում-հարսանիքների «գին խոսալ, գին քցել, ամեն քահանա իրա գինն ունի» ների նասին էլ չասեմ…


ՀԱՅՐ ՄԻՔԱՅԵԼԸ ԿԱՐՈՂ Է /ԵՎ ՊԵՏՔ Է,- խմբ./ ԴԱՌՆԱԼ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ, եթե մենք բոլորս ոտքի կանգնենք ու պահանջենք:


Ովքեր չեն ընթերցել իտալական գրող Բոկաչոյի Դեկամերոնը, կարդացեք…Էջերում կգտնեք մեր օրերի քահանաներից ոմանց (ոչ բոլորին) …


Իսկ քանի դեռ մեր կյանքի խորհուրդ ուղեկիցը «Մկների ժողով» բանաստեղծությունն է, մենք մեղադրելու ենք անտարբեր աշխարհին, բոլոր երկրներին, դիմացինին, բայց ոչ երբեք ինքներս մեզ…Ու, եթե այսպես շարունակենք սատանային զոհաբերել ՀԱՅՐ ՄԻՔԱՅԵԼՆԵՐԻՆ, մի օր ուղղակ վերանալու ենք երկրի երեսից, ինչպես բոլոր ծերացող ազգերն են վերանում…

Երբ առավոտյան այս նկարը տեսա, որոշեցի ես էլ սատարման երկու տող գրեմ…բոլորի նման…Բայց գրիչս երկար գրեց…Ու գրելու ընթացքում հոգիս թերթեց Աստվածաշնչի բոլոր էջերը…Բայց չգիտես ինչու սկսեց Նոյի կերպարից, այն էլ ջրհեղեղից հետո…


Ես Հայր Միքայելին Նմանեցրի Նոյին, Հովսեփին, Մովսեսին շատ նմանեցրի, Դանիելին՝ առյուծների որջի մեջ…Կածես բոլոր մարգարեների հավաքական կերպարը լինի։


Չգիտեմ ինչպես կավարտվի այս պատմությունը, ու եթե հանկարծ նա չմնաց Տաթևի վանքում, հանկարծ չասեք Աստծո կամքն էր, քանզի այսօր մեր եկեղեցում սատանան է բուն դրել… Եվ, եթե Աստվածաշունչ կարդաք, կտեսնեք, որ ամեն մի տողը գրված է այսօրվա մասին…


Բայց որ երեք միլիոնով մի քահանա չենք կարողանում պաշտպանենք, տխուր է…


ՍՏԵԼԼԱ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page