«Հայ աստղեր» կոչվող անձինք Մոսկվայում իրենց հայերեն մուղամներով «Տաշի շոու» են արել
- YO
- 11 дек. 2023 г.
- 1 мин. чтения
11.12.2023

Յուրաքանչյուր մշակութային իրադարձություն արտացոլում է ժողովրդի եզակի առանձնահատկություններն ու զգացմունքները, բայց նաև առաջացնում է զանազան արձագանքներ: Վերջերս Մոսկվայում կայացած «Տաշի Շոու»-ի համերգը ի ցույց դրեց սնանկ պահեր, որոնք մտորումներ են առաջացնում:
Համերգի մասնակիցները, որոնք հայտնի են հայ աստղեր անվանումով, տարակուսանք ու հիասթափություն են առաջացրել իրենց ուրախ ռեպերտուարով՝ հաճախ մուղամ հիշեցնող։
Հայ ժողովրդի ապրած պատմական փորձությունների, Արցախի կորստի այս ծանր ժամանակ նման տաշի-տմբլ-շոուներն ընկալվում են ոչ ադեկվատ։ Ադեկվատություն չի ավելացնում նաև կազմակերպիչների խոստումը՝ ստացված գումարը արցախցիներին ուղարկելը:
Իրադարձությունները, որոնք ուրախ հույզեր են առաջացնում՝ հատկապես պատմության դժվար պահերին, պահանջում են հատուկ զգայունություն:
Մյուս կողմից, հանդիսատեսի արձագանքը՝ արտահայտված ծափերով, կարելի է մեկնաբանել որպես ռուսահայության կողմից հայ ժողովրդի ցավերից լիակատար կտրված լինելու արդյունք:
Արման Առաքելյան
Մոսկվա