Չինական արդյունավետություն

14.05.2020, ՍՅՈՒՆԻՔ-ՀԵԲԵՅ

Գործարար Կարենո Ստեփանյանը, ով սերտ կապեր ունի Չինաստանի բիզնես-շրջանակների հետ, ինչպես նաև հայ-չինական բարեկամության ջատագով է, Հեբեյի տարածաշրջանի իր գործընկերի հետ միասին մեծ բարեգործական ծրագիր է իրականացնում։


Այս գիշեր Երևան կժամանեն $100 000 արժողությամբ ախտահանիչ միջոցներ, որոնք Չինաստանում ապացուցել են իրենց արդյունավետությունն ու արժանիորեն լավագույնն են համարվում՝ շնորհիվ բացառիկ բաղադրության։ Նյութերը չեն պարունակում ալկոհոլային հումք, ոչնչացնում են միկրոբների մինչև 99,999%։ Միջոցի ստեղծմամբ է զբաղվել քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Փիտեր Այրիսը։ Չինական Youjie Weishi և հայկական SIS՛ECO ընկերությունների համատեղությամբ իրականացվող ծրագրի շնորհիվ Հայաստան ժամանող նյութերը կբաժանվեն Սիսիանի, Գորիսի և Կապանի հիվանդանոցներին, ԱԻՆ ծառայություններին, ոստիկանությանը, քաղաքապետարանին և հանրության հետ անմիջական կապի մեջ գտնվող այլ հիմնարիկներին։


Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան