15.02.2024
Նիկոլ Փաշինյանը չգիտի ոչ Հայոց պատմություն, ոչ էլ Հայաստանի պատմություն։
Եթե տարրական գիտելիքներ ունենար Հայոց պատմությունից, կիմանար, որ բոլոր հայ դավաճանները դաժան մահով են գնացել դժոխք, իսկ երկրի գլխին նրանց բերած չարիքը ի վերջո վերացվել է։
Նիկոլի պատմական նախատիպերից մեկն, օրինակ, 1720-ական թվականներին Սյունիքում կառավարած Մելիք Ֆրանգյուլն էր։ Նա էլ Նիկոլի նման հալածում էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նույնիսկ իսլամ էր ընդունել ու իր դստերը բռնությամբ կնության տվել թուրքի։
Եթե հիմա Նիկոլը ուզում է հայկական Սահմանադրությունը սարքել թուրք-ադրբեջանական դավթար, ապա 1720-ականներին Մելիք Ֆրանգյուլը հրովարտակ էր կնքել, որով Սյունիքը հռչակվում էր որպես "պատմական թուրքական հայրենիք" և դառնում էր թուրքերին պատկանող տարածք։
Իսկ ի՞նչ եղավ հետո։
1725 թվականին Դավիթ Բեկի ու Թորոս իշխանի զինվորները բռնում են դավաճան Մելիք Ֆրանգյուլին, մահապատժի ենթարկում նրան, իսկ դիակը թաղում Արծվանիկ գյուղի ճանապարհի եզրին։
Սյունիքը մնում է հայկական, որտեղ շարունակում է գործել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Իսկ դավաճան Մելիք Ֆրանգյուլի գերեզմանի վրա 1725-ից մինչև այսօր' 300 տարի, մարդիկ թքում ու միզում են' անիծելով նրա ամբողջ գերդաստանը և սերունդներին։
Առակս ի՞նչ կցուցանե.
Դավաճանները պետք է շտապ Հայոց պատմություն սովորեն։
Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ
Comments