top of page

Հանկարծամահ է եղել ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, ով արցախցիներին ուղարկում էր բանակցելու Բաքվի հետ

  • YO
  • 21 июн. 2023 г.
  • 1 мин. чтения

21.06.2023


72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:


Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել:


Վիգեն Խաչատրյանը հայտնի էր իր տարաբնույթ հայտարարություններով՝ հաճախ Ռուսաստանին Հայաստանի թշնամի համարելով ու բացահայտ խոսելով այդ մասին։


Սակայն Արցախի վերաբերյալ նրա տեսակետները սուր քննադատության էին արժանանում:



Վիգեն Խաչատրյանի կենսագրությունը


Ծնվել է 1951թ. հուլիսի 7-ին Իջեւանում:


1973թ. ավարտել է ԵՊԻ տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը:


Ճարտարագետ-էլեկտրիկ:


1974-1976թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Երեւանի Լենինյան շրջկոմի կազմբաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Երեւանի Լենինյան շրջկոմի 2-րդ քարտուղար, ապա 1-ին քարտուղար: 1976-1984թթ.՝ ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի 1-ին քարտուղար: 1984-1986թթ.՝ «Հայէլեկտրամեքենա» ԳԱՄ կուսկոմիտեի քարտուղար: 1986-1988թթ.՝ ՀԿԿ կենտկոմի կազմաբաժնի տեսուչ: 1988-1990թթ.՝ ՀԿԿ Գուգարքի շրջկոմի 1-ին քարտուղար: 1996-1997թթ. եղել է Երեւանի փոխքաղաքապետ: 1997թ. ապրիլ-նոյեմբեր՝ ՀՀ Լոռու մարզպետ: 2007-2008թթ.՝ «Միկա Քորփորեշն» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ: 2008-2010թթ.՝ «Միկա» ՖԱ հասարակական կազմակերպության նախագահ: 2010-2017թթ.՝ «Յունիքորն Թրեյդ» ՓԲԸ տնօրեն:

1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ մանդատային եւ էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար: 1994-1995թթ.` Սահմանադրական հանձնաժողովի անդամ: «Լիբերալ-դեմոկրատներ» պատգամավորական խմբի անդամ:


1995-1999թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր: 1995թ. հուլիս-1997թ. նոյեմբեր` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 1997թ. նոյեմբեր-1998թ. փետրվար՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1998թ. փետրվար-1999թ. մայիս՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության անդամ:


2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած էր, ուներ երկու զավակ:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page