top of page

Հարսնացուն Հյուսիսից

  • 27 апр. 2020 г.
  • 1 мин. чтения

27.04.2020

Ռուսաստանի հայտնի միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ամուսնացել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ։ Ռոտենբերգն Instagram-ի իր էջում Արզաքանցյանի հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Ծանոթացեք, ներկայիս կողակիցն է»։ Ռոտենբերգի հետևորդները շնորհավորել են նրան` ընտանեկան երջանկություն ու փոխադարձ սեր մաղթելով զույգին։


Արզաքանցյան և Ռոտենբերգ զույգն այժմ մեկուսացել է Սևանում, որտեղից վերջինս արդեն իսկ տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով, թե ինչպես է մարզվում։ «Մարզվում ենք մաքուր օդում, ձնառատ Սևանում»,– տեսանյութին կից գրել է Ռոտենբերգը։


Spletnik կայքը հայտնել է, որ զույգն ամուսնացել է այս ապրիլին, իսկ միասին են 2018 թվականից։


Հիշեցնենք, որ Նատալյան Արկադի Ռոտենբերգի հետ ապրել է 8 տարի, իսկ ամուսնալուծվել են 2013–ին։ Նրանք երկու երեխա ունեն։ Ինչ վերաբերում է Տիգրան Արզաքանցյանին, ապա նա նույնպես ամուսնալուծված է, ունի երեք երեխա: Նատալյան առանց ամուսնու էլ է կարողացել մեծ հաջողությունների հասնել։ Նա անգամ երկու ընկերություն է հիմնել Հայաստանում` շինարարական և գինեգործական։


Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին, ապա բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ նա Փարիզի արվարձանում 1,5-2 մլն եվրո գնահատվող առանձնատներից մեկի սեփականատերն է։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page