top of page

«Հետհեղփոխական» Երևանի առաջին գլխավոր ճարտարապետը հիմա պնդում է, որ կապ չի ունեցել հեղափոխության հետ

  • YO
  • 7 июн. 2023 г.
  • 1 мин. чтения

07.07.2023

Արթուր Մեսչյանն, ով, չարակամների պնդմամբ այդպես էլ ո՛չ նորմալ երգիչ դարձավ, ո՛չ նորմալ ճարտարապետ, ուշագրավ պատասխաններ է տվել իրեն հարցեր ուղղած Hayastan.news-ի թղթակցին:


-Լրագրողների միջոցով նաև հանրության հետ եք կիսվում։ Դուք հեղափոխական թիմի հետ եկած ճարտարապետ էիք, դրանից հետո հեռացաք ու․․․

-Հեղափոխական թիմո՞վ, էդ ո՞ր հեղափոխական թիմն է։

-Դե, 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը նկատի ունեմ։

-Բայց իմ աշխատանքը՝ որպես ճարտարապետ, ի՞նչ կապ ուներ հեղափոխության հետ։ Դու չգիտե՞ս, որ անկախ նրանից՝ ինչ է աշխարհում կատարվում, բժիշկներն ու ճարտարապետները պիտի իրենց գործն անեն, անկախ նրանից՝ ով է վարչապետը, ինչ կուսակցություններ կան։


...


-Իսկ Արցախի մասով ի՞նչ կասեք, որքանո՞վ է Ձեզ մտահոգում Արցախի ճակատագիրը։

-Արցախի մասին ընդհանրապես ոչինչ չեմ ասի, այն, ինչ պիտի ես ասեի, ասել, վերջացրել եմ։ Էս 20 տարի է՝ ասում էի, որ լսող չկա, ես մեղավո՞ր եմ։

-Ի՞նչ էիք ասում, ո՞ր մեկը չեն լսել։

-Ամեն ինչն եմ ասել, մի բան էլ՝ ավելի։ Այսքանը, Ձեզ լավ տրամադրություն եմ մաղթում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page