top of page

Հերթական ավանտյուրան. «Սեպուհ» ավտոմեքենան իրականում կորեական SsangYong է

  • 16 июл. 2023 г.
  • 1 мин. чтения

16.07.2023



Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց «Սեպուհ» ավտոմեքենաները՝ ավտոմոբիլային ոլորտում ազգային նվաճումների մասին ակնարկելով։


Սակայն Yerevan Online Magazine-ը պարզել է, որ այս նորույթն իրականում ոչ մի հայկական մեքենա էլ չէ։


«Սեպուհ» ավտոմեքենան կիսաքանդված տեսքով գալիս է Կորեայից՝ SsangYong Motor Company-ից։


Փոքրիկ արտադրամասը, որն ավտոմոբիլային գործարան է ներկայացվում, իրականում ներմուծվող մասերի հավաքման վայր է Երևանի Նոր Նորքում:


«Հայաստանում արտադրվող «Սեպուհ 1» ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում»,– տեսանյութին կից գրել էր Վահան Քերոբյանը՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ այդ մեքենաներն ամբողջությամբ ստեղծվել և մշակվել են Հայաստանում։


Սեպուհ մակնիշի ավտոմեքենան որպես հայկական ավտոմեքենա ներկայացնելը երկրում ավտոմոբիլային արդյունաբերության մասին ապակողմնորոշիչ պատկեր է ստեղծում։ Ավելին, պետական բարձր պաշտոնյայի կողմից կիրառվող այս պրակտիկան կարող է վնասել Հայաստանի հեղինակությանը և ծիծաղի առարկա դարձնել երկիրը։


Հայկական մեքենաների քողի տակ ներկրվող մեքենաներ ստեղծելու և գովազդելու փոխարեն Հայաստանը պետք է ձգտի զարգացնել սեփական տեխնոլոգիաներն ու արտադրական կարողությունները։ Հայաստանն ունի ավտոմոբիլային արդյունաբերությունը զարգացնելու և իսկապես հայկական մեքենաներ ստեղծելու ներուժ։ Այնուամենայնիվ, դա պահանջում է ներդրումներ, հետազոտություն, մշակում և տրանսպորտային միջոցների ծագման ազնիվ ներկայացում:


Եվ լավ կլինի, որ էժանագին մանիպուլյացիաների փոխարեն կառավարությունը զբաղվի սրան միտված ռազմավարության մշակմամբ:


Ի դեպ, այս համատեքստում ամոթ չլինի հետաքրքրվել՝ ի՞նչ եղան Հայաստանում «տնտեսական հեղափոխության» շնորհիվ բացված վերելակների գործարանը, հեռուստացույցեր հավաքելու գործարանը և փոքր ինքնաթիռների գործարանը:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page