top of page

Հերոս լինելու հակառակ կողմը


ՀՀ-ում բժշկի եւ շտապօգնության վարորդի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել:


Ավելի վաղ վիրուսը հայտնաբերվել էր նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նրա խոսքով` բուժաշխատողների վարակումը երբեմն անխուսափելի է, քանի որ նրանք շատ են շփվում հիվանդների հետ, եւ, չնայած, որ նրանց տրամադրվում է պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ, երբեմն նրանք, այնուամենայնիվ, վարակվում են:


Այս պահի դրությամբ, ըստ նախարարի, վարակված բոլոր երեք բուժաշխատողները մեկուսացված են, եւ նրանց առողջությանն ու կյանքին ոչինչ չի սպառնում:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page