«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է եւս մեկ մահվան դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,- հայտնել է նա։
Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մահվան թիվը դարձավ հինգը։
Ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ այսօրվա տվյալներով ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում 5 վարակակիր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք:
Վերջին տվյալներով ապաքինվել է 33 անձ։