top of page

«Հնում պատերազմ հաղթող կողմը պարտվածի թագավորին տանում էր որպես ռազմավար»

Ինչո՞ւ է Փաշինյանը մեկնում Անկարա

Վստահաբար, Անկարայում թե´ Էրդողանը, թե´ Ալիևը նշելու են հայերին ջարդելու փաստը՝ որպես համատեղ եղբայրության գրավական։ Այս մասին գրում է Վահե Հովհաննիսյանը.


«Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա


Հասարակությունները, որոնք չեն վիրավորվում, սովորաբար շատ ծանր աղետներ են ստանում։ Վիրավորվելը շատ կարևոր է կենսունակ լինելու համար։


Ներկայիս հայ հասարակությունը, ցավոք, չի վիրավորվում։


Էրդողանը 100 անգամ հպարտացել է, որ իր ուղարկած զենքերով են սպանել 5000 հայ, գրավել մեր հայրենիքը։ Ու Նիկոլը գնում է Էրդողանի երդմնակալությունը։ Ու հայ հասարակությունը չի վիրավորվում։


Հնում պատերազմ հաղթող կողմը պարտվածի թագավորին տանում էր որպես ռազմավար։ Հիմա լրիվ նույն վիճակն է։ Թուրքերը Նիկոլին տանում են Անկարա՝ որպես ռազմավար, ցույց տալով, որ ջարդեցինք Հայաստանը, հաղթեցինք, սպանեցինք, հիմա էլ նրանց «Թագավորին» ենք բերել՝ ի տես։


Վստահաբար, Անկարայում թե´ Էրդողանը, թե´ Ալիևը նշելու են հայերին ջարդելու փաստը՝ որպես համատեղ եղբայրության գրավական։


Կարող է ժեստ անեն ու տեղում «ներում շնորհեն» նրան։ Դա էլ է ընդունված ավանդույթ։


Ինձ չի հետաքրքրում՝ Նիկոլը դրանից կնեղվի, թե չէ, ինչ կզգա կամ չի զգա։ Ողբերգությունն այն է, որ հայ հասարակությունը դրանից չի վիրավորվելու։ Ու հարյուրավոր հայեր նրան դիմելու են «մեծարգո»-ով, հազարներով շարունակելու են աշխատել նրա նկարի տակ»:

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page