top of page

Հովիկ Աղազարյանին բոքսած երիտասարդը ձերբակալվել է

  • 21 сент. 2023 г.
  • 1 мин. чтения

21.09.2023



ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:


«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններիս քաշքշել են, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին:


Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:


Քննությամբ պարզվել է պատգամավորի նկատմամբ առերևույթ Ֆիզիկական ներգործություն կատարած անձանց ինքնությունը:


Նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Ա.Գ․-ն։ Միջոցներ են ձեռնարկվում՝ բռնություն կիրառած մյուս անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։


Կատարվում է նախաքննություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page