top of page

Հովհաննես Ազոյանը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին՝ Տիգրան Խզմալյանի հետ միասին

  • 11 авг. 2023 г.
  • 1 мин. чтения

11.08.2023


Հայաստանի Եվրոպական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Տիգրան Խզմալյանը։


Ցուցակի 4-րդ համարը դերասան Հովհաննես Ազոյանն է, նախկինում Նիկոլ Փաշինյանի մեծ աջակիցը:


Կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն ասում է, որ Հովհաննես Ազոյանը ցանկություն է հայտնել իրենց կուսակցությունով մասնակցել ընտրություններին. «Ցուցակի 30 տոկոսը կարող են լինել անկուսակցականներ, և նա նրանցից մեկն է: Մենք ծանոթ էինք իրար, և այդպես պայմանավորվեցինք»։


Հարցին, թե իրենց չի՞ կաշկանդում, որ նա նախկինում ՔՊ-ի աջակից է եղել՝ Խզմալյանը պատասխանեց.«Նախկինում ինչ եղել է, դա արդեն պետք է թողնել անցյալում, կարևորը, թե ինչ է լինելու ապագայում»։


Հիշեցնենք, որ  Երևանի ավագանու հերթական ընտրության քվեարկությունը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page