top of page

Հունանյանը սկզբում բաց տեքստով հայտարարում էր, որ իր պատվիրատուն Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր

04.07.2023

Ստորև ներկայացնում ենք Նաիրի Հունանյանի և Ալեքսան Հարությունյանի առերեսումը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով:


Հարությունյանը 1998-1999 թթ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր:


Ավելի ուշ Հունանյանը հրաժարվեց այս ցուցմունքից:


հ. 17 Հարությունյան Ալեքսանի և Նաիրի Հրաչիկի Հունանյանի

գ.թ.129-139 առերեսումը 27.11.1999թ. Քննիչ Խ. Ղալթախչյան 11.05-13.45 Պաշտպան Պահլավունի գ.թ.129 Առերես հարցաքննությունը ձայնագրվել է /տեսաերիզը ունեմ/ Այն հարցին, թե ճանաչում են արդյոք իրար …. Հարցին պատասխանում է Ալեքսան Հարությունյանը. Պատասխան Ծանոթ եմ ուսանողական տարիներից: Ուղղակի ծանոթներ ենք: Բարեկամանական կապ չունենք: Մինչև դեպքը՝ թշնամություն չունեինք: Պատասխան Ճանաչում եմ Ա.Հարությունյանին ուսանողական շրջանից, երևի 1985թ., թշնամանք չի եղել մեր մեջ, ուղղակի նորմալ մարդկային փոխհարաբերություններ են եղել: գ.թ 129 հ. երես Հարց. Ա.Հարությունյանին Ասացեք վերջին շրջանում մինչ ԱԺ-ի դահլիճում ծրագրավորված զինված հարձակումը քանի անգամ եք հանդիպել ձեր հետ առերես հարցաքննվողի հետ ինչ պայմաններում և ինչի մասին եք խոսել, քանի անգամ: Պատասխան Հանդիպել եմ 1999թ. մարտ ամսին կառավարության շենքի մոտ: Նա ցանկություն է հայտնել հանդիպել: Հետո զանգահարել է քարտուղարուհու միջոցով կապվել է ինձ հետ պայմանավորվել է հանդիպման օրը և ժամը, եկել է Նախագահի նստավայր: Իմ սենյակում հանդիպել է: Զրույցի ժամանակ ցանկություն է հայտնել աշխատանքի տեղավորվել: Ասել եմ տեղ չունենք, ինչպես այլոց: Դրանից հետո չեմ հանդիպել, մինչև դեպքի գիշերվա բանակցությունները: Այլ հանդիպումներ չեն եղել: Հարց. Ն.Հունանյան ասացեք քանի անգամ եք հանդիպել ձեր հետ առերես հարցաքննվողին, երբ որտեղ և ինչ խոսակցություն է եղել ձեր միջև: Պատասխան Հավանաբար ապրիլ ամսին հանդիպել եմ Ա.Հարությունյանին կառավարության շենքի մոտ: Նա ինձ տվել է իր ձեռքի հեռախոսի համարը կապվելու համար: Ես հետո զանգահարել եմ, որ հանդիպենք և մայիսի գ.թ. – 130 սկզբներին գնացել եմ նախագահի նստավայր, և իր կաբինետում զրույց ենք ունեցել: Խոսել ենք ինձ որևէ աշխատանք գտնելու մասին և ինքը ասեց, որ մի բան կանի և չի մոռանա: Խոսել ենք նաև ընտրությունների մասին ընդհանուր առմամբ: Այնուհետև հունիս ամսին նույնպես հեռախոսով խոսել ենք դարձյալ աշխատանքի հետ կապված: Հստակ չեմ հիշում թե կոնկրետ երբ, ես նրան հանդիպել եմ նաև Օպերայի հրապարակի երեխաների հեծանիվների և ավտոմեքենաների տրամադրման կետի մոտ կարծեմ ինքը երեխայի, կնոջ և եղբոր հետ էր, ես էլ իմ եղբոր: Մոտ 10-15 րոպե զրույց ենք ունեցել, այլևայլ թեմաների այդ թվում և քաղաքականության շուրջ: Ամառվա ընթացքում հեռախոսով փորձել եմ կապվել սկզբում բջջային և հետո, երբ համարը փոխվել էր, փորձել եմ կապվել քաղաքային հեռախոսով: Այնուհետև հանդիպել ենք սեպտեմբերին մեկ անգամ և հոկտեմբերին մեկ անգամ: Սեպտեմբերին հանդիպել ենք, երբ ես եմ զանգահարել երեկոյան ժամը 7-8-ի կողմերը և երկրորդ անգամ զանգելուց հեռախոսը վերցրեց Ա.Հարությունյանը և մենք պայմանավորվեցինք հանդիպել Օպերայի հրապարակի հեծանիվների մոտ: Հոկտեմբերին հանդիպել ենք, երբ Ա.Հարությունյանը զանգահարել է ինձ և մենք հանդիպել ենք պապլավոկ սրճարանի դիմացի այգում: Ձեր հարցին պատասխանում եմ, որ երբ որ հանդիպեցինք Օպերայի հրապարակում, դուք ձեր երեխայի հետ էիք, որ տղա երեխա էր մոտ 3 տարեկան, կնոջ ու եթե չեմ սխալվում եղբոր հետ, որ Դավիթը չէր, որին ճանաչում եմ: Ժամը 9-10-ի արանքում, քանի որ ես անմիջապես չեմ մոտեցել կնոջը և երեխային այլ մոտեցել եմ Ա.Հարությունյանին և մենք մի կողմ ենք քաշվել զրուցելու ես հստակ չեմ տեսել իր կնոջն ու երեխային, այլ հավանաբար մի տաս գ.թ.130 հ. երես մետրից և նաև մութ էր: Իմ հիշելով կնոջ մազերը շեկ էին, որը վստահ չեմ կարող պնդել հեռու լինելու պատճառով: Վերջին երկու հանդիպումները եղել են ոիրեմն մեկը, երբ Մուշեղ Մովսիսյանը ինձ առաջարկեց կապվել Ա.Հարությունյանի հետ, որպեսզի համոզվեմ, որ վերջինս այսինքն Մուշեղը սուտ չի ասում կապված հոկտեմբերի 27-ի դեպքի հետ: Ես զանգահարեցի Ա.Հարությունյանին հանդիպեցինք և խոսեցինք նախապատրաստվող հեղաշրջման մասին, որին Ա.Հարությունյանը տեղյակ էր, արդեն իր խոսքերից դատելով: Ուրեմն և սեպտեմբերի մեր հանդիպման և հոկտեմբերի հանդիպման ընթացքում ինքը Ա.Հարությունյանը ինձ վստահեցրել է, որ Մուշեղի տված ինձ բոլոր խոստումները ու տեղեկությունները և գործողության մասին ծրագիրը ստույգ բաներ են, որ Մուշեղի խոսքը Ս.Բաբայանի օգնության մասին նույնպես ռեալ են և բացի այդ այստեղ էլ ուժեր կան: Անուհետև նա ինձ բացատրել է թե ինչի համար է անհրաժեշտ այդ գործողությունը և որ Վ.Սարգսյանի և Կ.Դեմիրճյանի պատճառով միջազգային կազմակերպությունները վարկեր չեն տալիս, որ սփյուռքահայերը ներդրումներ չեն անում և այլն և այլն, որ երկիրը մտել է փակուղի և միակ լուծումը երկրի զարգացման ու բարգավաճման դա Վ.Սարգսյանին և Կ.Դեմիճյանին մեջտեղից հանելն է: Հետո նա մանրամասը բացատրել էր ինձ, ինչպես ժողովուրդը հավաքենք և այլն: Որից հետո ես պիտի կապվեի իր հետ բանակցությունների համար և Ա.Հարությունյանը ինքը պիտի գար, որպեսզի ինձ հետագա գործունեության ցուցումներ տար: Ես այդպես էլ արել եմ և դեպքից հետո կապվել եմ Ա.Հարությունյանի հետ և մի քանի ժամ հետո հանդիպել ենք դահլիճի դիմացի ֆոյեում: Խոսել ենք գ.թ. – 131 Հարց. Ա.Հարությունյանին Ասացեք ինչ իմաստ են ունեցել նման զրույցները ցուցումները և հանձնարարականները երբ է դա տրվել ձեր կողմից ինչ նպատակով: Պատասխան Այդ ամենը զրպարտություն է և անհեթեթություն: Այն, որ ես իմ երեխայի հետ Օպերայում կիրակի օրերը հաճախ եմ զբոսնում շատերն են տեսել և շատերը գիտեն: Մնացած ամեն ինչը կեղտոտ զրպարտություն է քո կողմից, Նաիրի Հունանյան: Նման հանդիպումներ չեն եղել: Նա չէր կարող ինձ զանգահարել, որովհետև ես երբեք ոչ քաղաքային, ոչ կառավարական հեռախոսներ չեմ վերցնում, ինձ մոտ նույնիսկ զանգ չի լսվում: Ժամը 9.00-ից 16.00-ն մի քարտուղարուհի է նստում, 16.00-ից մինչև իմ տուն գնալը՝ այլ: Եթե նույնիսկ մի պահ քարտուղարուհին այնտեղ չէ, ես երբեք հեռախոսը չեմ վերցնում, այդ մասին կարող են վկայել հարյուրավոր մարդիկ: Որևէ հանձնարարական, ցուցում կամ նման բան երբեք ես Ն.Հունանյանին չեմ տվել: գ.թ.131հ. երես Հարց. Ն.Հունանյան ասացեք ինչ հանձնարարական և ցուցում է տվել ձեզ ձեր հետ առերես հարցաքննվողը 27.11.99թվի դեպքի կապակցությամբ կոնկրետ գործընթացի վերաբերյալ: Պատասխան Դուք ինձ հանձնարարել եք, որ մենք պետք է մտնենք դահլիճ Ազգային Ժողովի, սպանենք Վ.Սարգսյանին և Կ.Դեմիրճյանին, որից հետո փակենք դահլիճի դռները, ռադիոյով կոչ անենք ժողովրդին: Կապվենք հեռուստատեսության ղեկավարի հետ և պահանջենք ուղիղ եթեր միացվի և հեռուստատեսությամբ նույնպես կոչ անենք ժողովրդին: Այնուհետև կապվենք կուսակցությունների ղեկավարների հետ նրանց հրավիրենք դահլիճ, ֆրակցիաների ղեկավարներին ասենք, որ ելույթ ունենան և կոչ ուղղեն ժողովրդին Ազգային Ժողով գալ: Ես արդեն ըստ իրավիճակի կասեմ, թե հետո ինչ անեք: Հարց. Այդ դեպքում ինչու սպանեցիք մյուսներին եթե հրահանգը միայն Աժ-ի նախագահի և վարչապետի համար էր: Պատասխան Քանի որ դահլիճում և նախագահությունում պատգամավորները և կառավարության անդամները իրար շատ մոտ էին նստած և մենք էլ շոկի մեջ լինելով անկանոն կրակոցներ ենք արձակել դա է դարձել մյուսների մահվան պատճառը: Հարց. Ա.Հարությունյանին Ասացեք ձեր հրահանգները եղել են անձնական թե գ.թ. – 132 քաղաքական նպատակներով ինչու եք տվել նման հրահանգներ ինչ (մեկ բառ) մասին եք խոսել: Պատասխան Նման բան չի եղել: Նաիրի Հունանյան, դու զրպարտում ես քեզ ոչ մի հրահանգ չեմ տվել: Սամվել Բաբայանի հետ, դա շատերը գիտեն, մոտ մեկ տարի շատ լարված հարաբերություններ ունեմ, պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին երբեք չեմ տեսել, չեմ ճանաչում, չեմ խոսել հետը, առաջին անգամ դեպքը հեռուստատեսությամբ տեսել եմ, երբ Աժ-ում նրա անձեռնմխելիության հարցն էր քննարկվում: Բոլորը, ինչ ասում ես, Նաիրի Հունանյան, կեղտոտ սուտ է: Հարց. Ն.Հունանյանին Ասացեք քանի անգամ է տրվել հրահանգը որտեղ և ով է իմացել դրա մասին: Պատասխան Հիմնական հրահանգները եղել են մեկ անգամ գ.թ.132 հ. երես հոկտեմբերի հանդիպմանը «առագաստ» սրճարանի դիմացի այգում, իսկ սեպտեմբերի հանդիպմանը տրվել է ձեր կողմից ընդհանուր բնույթի ցուցումներ: /NB–Նաիրին ասել է, որ Ալիկկին հանդիպել է հոկտեմբերի կեսերից հետո… Հետևաբար հոկտեմբերի 13-ի համար հիմնական հրահանգավորումը չ՞ի եղել-Ռ.Ս/ Հանդիպումները եղել են մոտավորապես ամսվա կեսերին ժամը երեկոյան 10.00-ի սահմաններում: Մեր հանդիպումներին ոչ ոք չի մասնակցել, իսկ ինձ հետ եկող խմբի անդամներից ոչ ոքի չեմ պատմել ձեր իսկ ցուցումով: Հարց. Ասացեք սպանված մարդկանց ավտոմատ հրազենով հարվածելն էլ հրահանգի արդյունք է դա ում հրահանգն է: Պատասխան Սպանված մարդուն հարվածելը հրահանգ չի եղել, այլ մեր հոգեկան այդ պահին ոչ նորմալ վիճակի արդյունք: Հարց. Ն.Հունանյան ասացեք Աժ դահլիճը գրավելուց հետո ինչ պետք է կատարվեր դրա համար էլ են եղել հրահանգներ ձեր հետ առերես հարցաքննվողի կողմից եթե այո ինչպիսի: Պատասխան Դահլիճը գրավելուց հետո դուք ասել եք, որ մենք կոչեր ուղղենք ժողովրդին Ազգային Ժողով գալու համար, ապա կուսակցությունների, ֆրակցիաների ղեկավարներին նույնը խնդրենք անել, որից հետո կապվենք ձեզ հետ բանակցությունների համար, որ դուք գաք ու ըստ իրավիճակի արդեն նոր ցուցումներ տաք: գ.թ. – 133 Հարց Ա.Հարությունյանին Ասացեք ինչպիսին պետք է լինեին հետագա հրահանգները ինչ պետք է արվեր այնուհետև: Պատասխան Նորից կրկնեմ. այդ ամենը անհեթեթ և կեղտոտ սուտ է: Ծայրից ծայր: Հարց. Դուք Ն.Հունանյան դահլիճում բանակցել եք ձեր հետ առերես հարցաքննվողի հետ և չհարցրեցիք թե ինչ պետք է անեք այնուհետև, ինչ ասաց նա կամ ինչի մասին եք խոսել: Պատասխան Երբ ֆոյեում հանդիպեցինք ձեզ հետ, դուք ասացիք, որ իրավիճակը այնպիսին է, որ այն ինչ ծրագրված էր ամենայն հավանականությամբ չի ստացվի և ծայրահեղ դեպքում դուք պիտի հանձնվեք որովհետև երևի թե այլ ելք չկա: Հետո կօգնեմ, որ հնարավորին չափ պատիժը մեղմվի, հետագայում ամնիստիա և այլն կլինի, այլ տարբերակ երևի թե չի գործի: Եվ ես սկսեցի մտածել այդ ուղղությամբ: գ.թ.133 հ. երես Հարց. Ն.Հունանյան չասացիք թե այս ինչ կատարեցիք մեզ հետ ինչու նման ավարտ եղավ: Հարցրել եք թե ոչ եթե ոչ ինչու չէ որ եթե ձեր ներկայացրած տարբերակն է ապա դուք անիմաստ գործողություններ եք ունեցել: Պատասխան Այդ պահին մեզնից շատ փոքր հեռավորության վրա մի կողմում աստիճանների վրա նստած էր Տիգրան Նազարյանը, իսկ դռան մոտ ԱԱՆ փոխնախարար Գրիգորի Գարեգինովիչը: Այսինքն այնպիսի վիճակ էր որ հնարավոր չէր այդքան բաց և ազատ խոսակցություն վարել, որը կարող էր բերել իմ կողմից պոռթկումների, ինչը այդ պահին փաստորեն վտանգավոր էր, թե իմ և թե ձեզ համար: Հարց. Ա.Հարությունյան ասացեք նման խոսակցություն եղել է թե ոչ և ինչ խոսակցության մասին է խոսքը, մտահղացումը նպատակը որն էր և ինչու էր իրադրությունը փոխվել: Պատասխան Նորից զրպարտում ես, Նաիրի Հունանյան, ես բանակցություն- գ.թ. – 134 ների եկել եմ Նախագահի հանձնարարությամբ: Այդ հանդիպումը պատրաստել է Գրիգոր Գրիգորյանը (ԱԱ փոխնախարար) նախագահը ինձ արգելեց դահլիճ մտնել և հանդիպումն այդ պատճառով կայացավ միջանցքում, դահլիճի բաց դռնից մի քանի մետրի վրա: Դռների մոտ կանգնած էր Գրիգոր Գրիգորյանը և մի ահաբեկիչ: Ավելի հեռու, աստիճանների մոտ՝ լրագրող Տիգրան Նազարյանը: Ես նրանից հարցրել եմ, թե (Նաիրի Հունանյանից) ինչ պահանջներ ունես: Ասել եմ, որ պետք է հանձնվեք: Դու ասել ես, Նաիրի Հունանյան, որ Նախագահին ես ուզում հանդիպել, որ նրանից անվտանգության երաշխիք ստանաս: Ավելի մանրամասը ես հայտնել եմ իմ ցուցմունքներում, այսինքն, որ դու ասացիր, որ Վազգեն Սարգսյանին սպանել ես, որովհետև քանի նա կա այս երկրում ոչ մի ընտրություններ, ոչ մի լավ բան չի լինի: Բայց հետո սկսեցիր քո և մյուսների անվտանգության մասին խոսել և ասացիր պահանջներդ՝ ես գ.թ. հ.134 հ. երես ասացի, որ այդ բոլորը կզեկուցեմ Նախագահին և նախագահը կորոշի մնացած ամեն ինչը սուտ է: Հարց. Ասացեք Ն.Հունանյան ճիշտ է ասում ձեր հետ առերես հարցաքննվողը, եղել է նման զրույց թե ոչ: Պատասխան Մենք ձեզ խոսեցինք և ես ձեզ ասացի, որ եթե հանձնվում ենք, ուրեմն դու խոսիր նախագահի հետ անվտանգության երաշխիքներ տալու համար և կազմակերպիր հանդիպում նախագահի հետ, որպեսզի անվտանգության մասին խոսենք և ինքը իր կողմից հայտարարություն անի հեռուստատեսությամբ, ես էլ խմբի անունից հայտարարություն անենք և համաձայնեցնենք նախագահի հետ հայտարարության տեքստը: Հարց. Ն.Հունանյան եթե ձեր հրահանգիչը և երաշխավորը ձեր հետ առերես հարցաքննվողն էր ինչ իմաստ ուներ հանդիպել ՀՀ նախագահին, չեք գտնում որ շահարկվում է Հայաստանի Հանրապետության նախագահի անունը: Պատասխան Քանի որ իրավիճակը այնպիսին էր, որ միայն նախագահը կարող էր երաշխքիներ տալ անվտանգության գ.թ. – 135 համար, դրա համար էլ ես խնդրեցի ձեզ, որ դուք խոսեք այդ մասին նախագահի հետ և կազմակերպեք հանդիպումը: Հարց.Ա.Հարությունյանը– Ն.Հունանյանին Եթե դու այդպես ներկայացնում ես կատարվածը, գիտես արդյոք իմ և վարչապետ Վ.Սարգսյանի միջև եղած 1982թ-ից մտերիմ հարաբերությունները, գիտես որ «Հանրապետական » կուսակցության նախաձեռնությունը իմը և իրենն է եղել, մեր մտահղացումն է: Իսկ «Միասնություն» դաշինքի ստեղծման մտահղացումն էլի մեր մտահղացումն էր և հիմա ինչ է ստացվում որ հեղաշրջում է պատրաստվում իմ կողմից 2 հզոր և մտերիմ մարդկանց դեմ ինչպես նաև իմ դեմ, դա էլ այն դեպքում որ ես այդ հարցը պայմանավորվել եմ մի մարդու հետ Ս.Բաբայանի որի հետ լարված հարաբերությունների մեջ եմ եղել մեկ տարի: Պատասխան Ես տեղյակ եմ եղել միայն, որ դուք գ.թ.135 հ. երես Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ եք և ձեր անձնական փոխհարաբերությունների մասին տեղյակ չեմ եղել և դուք էլ այդ մասին չեք խոսել: Դուք ինձ չեք ասել, որ դուք ինչ որ պաշտոնի եք ձգտում և կամ դրա համար եք ուզում հեղաշրջում: Դուք ինձ ասել եք, որ խնդիրը երկրի ապագան է, և որ Վ.Սարգսյանի և Կ.Դեմիրճյանի պատճառով Հայաստանը փակուղի է մտել և ոչ մի միջազգային կազմակերպություն, ներդրող, սփյուռքահայ ոչ մի ներդրում չի ուզում անի, երկիրը ֆինանսական կրախի առջև է կանգնած և այլն: Որ Վազգեն Սարգսյանը ամեն ինչ երկրում վերցրել է իր ձեռքը և երկրում զարգացում կամ առաջխաղացում չի լինում և չի լինի եթե այս վիճակը շարունակվի: Այսինքն խոսքը ձեր երկրի և ժողովրդի ապագայի մտահոգությամբ է եղել և ես անձնական շահ ձեր խոսքերում չեմ նկատել, հակառակ պարագային երբեք նման քայլի չէի գնա ես: Հարց. Ասացեք հրահանգավորման ժամանակ յուրաքանչյուր քաղաքական լիդերի դերը կոնկրետացվել է թե ոչ և ինչպես թե խոսվել է ընդհանուր առմամբ: Պատասխան Հիմնականում խոսակցությունը եղել է ընդհանուր, բայց որոշ դեպքերում Վ.Սարգսյանի բացասական դերը ավելի է շեշտվել և ընգծվել ձեր կողմից: Հարց – Ա.Հարությունյանին – Ն.Հունանյանը ձեր հարցին մասնավորապես պատասխանեց, որ դուք հրահանգավորումների ժամանակ գ.թ. – 136 ԲՏ պատճառը հայրենասիրական մոտիվն եք ներկայացրել, մինչդեռ հնարավոր է դուք ձեր մեջ ունեցել եք այլ մոտիվ ասացեք ինչ մոտիվ և ձեզ գոհացրեց այդ պատասխանը ավելացնելու բան ունեք հարցադրմանը: Պատասխան Ես հարցը տվեցի որպեսզի ցույց տամ քո, Նաիրի Հունանյան, զրպարտությունների անհեթեթությունը: Քո բոլոր ասածները սուտ են, «մառազմ»: Ավելացնելու ոչ մի բան առայժմ չունեմ: Հարց. Ն.Հունանյանին – Ասացեք ինչու դուք այս մասին շուտ չէիք ասում նախաքննության սկզբնական պահին: Պատասխան Քանի որ դուք ինձ երաշխիքներ էիք տվել, որ կօգնեք նախաքնության, հետագայում դատական պրոցեսի և դատից հետո էլ, ես փաստորեն չտալով ձեր անունը մտածում էի, որ օգնության ինչ-որ հույս կունենամ, բայց չզգալով այս մեկ ամսվա մեջ որևէ օգնություն ես որոշեցի ասել: Բացի այդ դուք ինձ պատվիրել էիք աշխատել չտալ ոչ մի անուն: գ.թ.136 հ. երես Հարց. Հունանյան իսկ այլ անձինք, քաղաքական լիդերներ, իշխանության ներկայացուցիչներ որոնք ինչ որ ձևով առնչվում են այս ոճրագործությանը և որոնց անունը դեռ չեք ասել կան թե ոչ եթե կան ովքեր են: Պատասխան Ինձ հայտնի իշխանությունից կամ կուսակցությունների ղեկավարներից, որոնք կարող են կապված լինել հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ, որևէ անուն ես չգիտեմ: Ես ասել եմ այն, ինչ ինձ է հայտնի և ուրիշ որևէ մեկի մասին տեղեկություն չունեմ: Հարց – Ա.Հարությունյանին – ԲՏ Առերես հարցաքննության ամբողջ պրոցեսի ընթացքում զինված հարձակում կատարող խմբի ղեկավար Ն.Հունանյանը ձեզ մերկացրեց որպես այդ հարձակումը ինչպես նաև այլ ծանր հանցագործությունների կազմակերպության ղեկավարության մեջ պահանջվում է դեպքի կարևորությունը հաշվի առնելով այժմ այս պահին տալ ճիշտ և ազնիվ ցուցմունք ինչու չեք ուզում ասել այդ մասին: գ.թ. – 137 Պատասխան Ես իմ ցուցմունքները արդեն տվել եմ: Նաիրի Հունանյանի ասածները զրպարտություն են: Բոլորը հորինված են: Հարց. Ասացեք այդ զրպարտությունը ինչ հիմքեր ունի: Պատասխան Ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել, բայց որ իր բոլոր ասածները անհեթեթություններ են, միանշանակ է: Գուցե նրան թվում է, թե ինձ զրպարտելով իրեն ավելի մեծ արժեք կտա: Չգիտեմ: Բայց, կրկնում եմ, զրպարտություն է ամենը: Հարց. Ն.Հունանյանին – Ասացեք դուք զրպարտում եք ձեր հետ առերես հարցաքննվողին թե ոչ եթե այո ինչու: Պատասխան Ես ինչ-որ ասել եմ օբյեկտիվ ճշմարտություն է: գ.թ. 137 հ. երես Հարց. Փաստաբան Փահլավունին իր պաշտպանյալ Հունանյանին – Ասացեք դուք գիտակցում եք որ ձեր հետ առերես հարցաքննվողը բարձրաստիճան պաշտոնյա է և խնդրվում է կրկին անգամ մտածել և տալ օբյեկտիվ ցուցմունք: Պատասխան Ես գիտակցում եմ, որ ինձ հետ առերես հարցաքննվողը բարձրաստիճան պաշտոնյա է և կրկնում եմ, որ իմ ասածները օբյեկտիվ ճշմարտություն են: Հարց. Դուք ինչպես ձեր ցուցմունքներում այնպես էլ առերես հարցաքննության ժամանակ նշել եք որ սպանությունները իրականացնելուց հետո դուք փորձել եք հեռախոսային կապ հաստատել ձեր հետ առերես հարցաքննվողի հետ եթե հաստատել եք եղել է նման կապ ինչ եք ասել դուք: Պատասխան Ես դեպքից անմիջապես հետո կապվել եմ Ա.Հարությունյանի հետ, սկզբում քաղաքային, ավելի ուշ նաև բջջային հեռախոսներով և հենց կապվել եմ ասել եմ այն, ինչ պայմանավորվել էինք «արի բանակցությունների»: գ.թ. – 138 Հարց. Ա.Հարությունյան ասացեք ճիշտ նշվեց այդ խոսակցության իմաստը: Պատասխան Ոչ: Հերթական սուտն է: Իմ տեղակալ Մ.Զաքարյանը զանգահարեց ինձ, ասաց, որ ռադիոյով պառլամենտը լսելիս կրակոցներ և հայհոյանքներ են լսվել, հետո անջատվել է: Ես զանգահարեցի Կարեն Դեմիրճյանին (սուպերով), ոչ ոք չվերցրեց հեռախոսը, զանգեցի Աժ-ի այլ «սուպերներով», էլի ոչ ոք չպատասխանեց: Հետո գնացի նախագահ Ռ.Քոչարյանի մոտ: Նա այլ դահլիճում հանդիպման էր, դուրս կանչեցի, ասացի տեղակալիս հայտնածը, նա շտապ վերադարձավ իր աշխատասենյակ, փորձեց կապվել Կ.Դեմիրճյանի հետ: Չստացվեց: Հետո կապվեց ԱԱ և ՆԳ նախարարություններ, փորձեց իմանալ ինչ է պատահել, տվեց հանձնարարականներ: Այդ ժամանակ զանգահարեց նախագահի ընդունարան ՀՅԴ կուսակցությունից Հրանտ Մարգարյանը, ասաց, որ իրեն է զանգել Նաիրի Հունանյանը, հայտնել է, որ ինքը սպանել է Վազգեն Սարգսյանին, պահանջել է գ.թ. հ. – 38 որ Հրանտը «վերցնի տղաներին և գնա Աժ»… Ես դա զեկուցեցի նախագահին: Հետո գնացի իմ աշխատասենյակ, (մոտ 30 րոպե հետո հավանաբար), իմ քարտուղարուհին հայտնեց որ զանգահարել է Մարտուն Մաթևոսյանը Աժ դահլիճից, խնդրել է շտապ զանգել: Ես ասացի, որ ինձ միացնի նրա հետ: Մարտուն Մաթևոսյանը ինձ ասաց, որ ինձ հետ ցանկանում է խոսել Նաիրի Հունանյանը: Ն.Հոնանյանը վերցրեց հեռախոսը և հրամայական տոնով ասաց. «Հենց հիմա Ռոբերտ Քոչարյանին վերցրու և արի այստեղ», հարցրեցի ինչ է պատահել: Նա կրկնեց պահանջը: Ես, Հրանտ Մարգարյանի ասածը ստուգեցի՝ հարցնելով ուրէ Վազգեն Սարգսյանը, նա ասաց. «Չկա, սպանել եմ»: Հետո նորից պնդեց, որ Նախագահը գնա այնտեղ: Պատգամավորներ Անդրանիկ Մարգարյանը, այլ պատգամավորներ ասացին ինձ (հեռախոսով), որ Նաիրի Հունանյանը երաշխավորում է նախագահի կյանքը և անվտանգությունը: Հարց. Ասացեք Ն.Հունանյան, ինչ զան- գ.թ. – 139 գեր են եղել դահլիճից ձեր հետ առերես հարցաքննվողին քանի անգամ ինչ հեռախոսներով և ինչ զրույց է եղել նրա հետ ամեն անգամ: Պատասխան Ինձ համար շատ դժվար է ասել, թե քանի անգամ եմ խոսել ձեզ հետ գուցե մոտ 100 անգամ: Առաջին անգամ, երբ հեռախոսով խոսել եմ ձեզ հետ, ասել եմ արի բանակցությունների: Հետո մի որոշ ժամանակ անց, նորից խոսել եմ ձեզ հետ պնդելով, որ գաք: Դուք ասեցիք ինձ չեն թողնում գալ, թե ովքեր են չգիտեմ երևի զինվորականներ: Ես ասացի էդ դեպքում, արդեն անհանգստացած ու զայրացած, նախագահի հետ արի, իրեն հաստատ կթողնեն: Հետո դու ասացիր, լավ դու էդտեղ ոչ մի բան մի արա ես կգամ: Հետո տարբեր մարդկանց տարբեր հեռախոսներով բազմաթիվ անգամներ խոսեցինք իրար հետ, մինչև ձեր գալը և մեր հանդիպումը: Առերես հարցաքննության արձանագրության իմ մասը գրված է իմ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ: Ա. Հարությունյան Առերես հարցաքննության արձանագրության իմ մասը գրված է իմ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ: Ն. Հունանյան Պաշտպան Պահլավունի

Comments


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page