top of page

Հունվարից մարտ ռուսական անձնագիր է ստացել 8900 ՀՀ քաղաքացի

Մոսկվա, 06.05.2023


2023թ. առաջին եռամսյակում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 106 հազար օտարերկրացի, որոնց մեծ մասը Տաջիկստանի բնակիչներ են, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ-ին։


ՆԳՆ կայքում հրապարակված՝ 2023թ. հունվար-մարտի միգրացիոն իրավիճակի վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու որոշում է ընդունվել Տաջիկստանի 44,8 հազար բնակչի վերաբերյալ։

Երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են (22 հազար)։


Նշված ժամանակաընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել նաեւ Հայաստանի (8,9 հազար), Ղազախստանի (6,9 հազար), Ղրղըզստանի (5,4 հազար), Ուզբեկստանի (4,6 հազար), Ադրբեջանի (3,7 հազար), Մոլդովայի (3 հազար), Բելառուսի (2,3 հազար) եւ Թուրքմենստանի (912) քաղաքացիներ։

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page