top of page

Հուշեր Պարույր Սևակի դպրոցական տարիներից

24.01.2024



Գյուղական անհրապույր փոքրիկ ակումբի բեմում հաճախ էր ելույթ ունենում դպրոցի ինքնագործ թատերական խումբը, որի կազմակերպիչն էր Պարույրը:


Բեմադրում էին հիմնականում մեկ գործողությամբ պիեսներ:


…1939 թվականին ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ հազարամյակի առթիվ խումբը ներկայացումով հանդես է գալիս հարևան գյուղում:Կեսգիշերին տուն վերադառնալիս ճանապարհին հանդիպում են …գայլի:


Որսորդ Մելքոնը, ով դպրոցի տնտեսական մասի վարիչն էր, հրացանը կրակում է և սպանում գայլին:Դերասաններն որսը քարշ տալով բերում են գյուղ, և երբ լույսը բացվում է, պարզվում է, որ ՔԱՋ որսորդի խփածը շուն է:Պարույրը այդ դեպքի առիթով գրում է զավեշտական մի ոտանավոր՝ ՉԱՆԱԽՉԻԱԿԱՆ ԺՈՂ. ԷՊՈՍ, որը դպրոցի գյուղի երեխաներն արտասանում էին՝ ձեռք առնելով տնտեսական մասի վարիչին.


ԳՆԴԱԿՆ ԱՆՑԱՎ ՇԱՌԱՉՈՎ,

ԳԱՅԼԸ ԸՆԿԱՎ ՀԱՌԱՉՈՎ,

ՇՆԻԿՆ ԸՆԿԱՎ ՍԵՎ ՀՈՂԻՆ,

Ի՞ՆՉ ԷՐ ԱՐԵԼ ՄԵԼՔՈՆԻՆ:


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page