top of page

«Ձեզ դիմել էի «տղաս», սխալվել եմ, Յուրան ու ես ձեզ նման տղա չէինք կարող ունենալ». Անահիտ Բախշյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

12 февр. 2024 г.
2 мин. чтения

12.02.2024



Հերթական բաց նամակս Նիկոլ Փաշինյանին


Փետրվարի 21-ին Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում մասնակցեցի ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՄԱՆԸ: Անչափ հուզված ու տխուր վերադարձա ու լրատվությունն էի փորփրում, մեկ էլ մի տեղ կարդացի, որ դուք ասել եք. Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է:


Մտքումս մի շառաչուն ապտակ տվեցի ձեզ (հուսամ որպես քաղբանտարկյալ ինձ չեք դատի), չնայած լավ հասկանում եմ նաև ձեր հիմնավորումը, բայց այդ պահին աչքիս առաջով անցան մեր երրորդ հանրապետության բոլոր հերոսները, որոնց շնորհիվ այսօր կանք և որոնց բացակայության պատճառով դուք եք մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽՆ ու այս օրին ենք այսօր: Հասկացա՞ք ում նկատի ունեմ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ: Չնայած ինչո՞ւ եմ զարմանում: Վստահ եմ, որ 2018-ին Ազգային ժողովի թանգարանի բացմանը եղել եք ու չեք տեսել, որ այդ թանգարանում ոչինչ չկա ցուցադրված 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճի ահաբեկչության վերաբերյալ, այսինքն չկան նույնիսկ նշածս հերոսների նկարները: Թե ինչո՞ւ չեք տեսել թանգարանի այդ լուրջ բացը, հիմա հասկացա: Նրանք ձեր հերոսները չեն:


Ո՞նց եք այդքան արժեզրկում ՀԵՐՈՍ ԲԱՌԸ, գուցե նրանից է, որ ինչպես դուք, այնպես էլ ձեր քաղաքական որոշ թիմակիցներ չե՞ք ծառայել ու չեք պատկերացնում, թե ինչպես կարող է մարդ կյանքը զոհել հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ, հանուն ՊԵՏՈՒԹՅԱՆ: Փաստորեն դուք հարկատուին, ով պարտավորված իր քսակի մի փոքր մասը տալիս է պետությանը, գերադասում եք իր 21-ամյա կյանքը տված ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ՞Ց, ով տաղանդավոր երիտասարդ էր, արդեն ընդունվել էր ԲՈՍՏՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ և ուներ հնարավորություն բանակ չզորագրվելու, բայց որոշեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼ ու հետո շարունակել կրթությունը՞: Դուք ի՞նչ բարոյական իրավունքով եք շարունակելու ղեկավարել մեր ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ու ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որի առաջ ծառացած օրհասական խնդիրներ կան հատկապես ԲԱՆԱԿԻ ու ՍՊԱՍՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ: Ձեր այդ մի անբովանդակ արտահայտությամբ արժեզրկում եք թե՛ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, թե՛ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ, գրողը տանի: Իսկ ամենացավալի փաստն ինձ համար այն է, որ ձեր այս արտահայտությունից հետո առավել վտանգված եմ տեսնում մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ այն դեպքում, երբ ինքս ժողովրդավար պետության հավատավորն եմ, հավատացել եմ «թավշյա» հեղափոխությանը: Միշտ հիշում եմ. Յուրան իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ արդար, հզոր ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՆՊԱՏԱԿ ՊԻՏԻ ԼԻՆԻ, այլ՝ միջոց: Իհարկե, Ձեր ու Յուրայի ազգային արժեհամակարգը շատ տարբեր են: Յուրան ՆԺԴԵՀԱԿԱՆ ԷՐ, իսկ դուք ձեր թիմակիցների հետ չգիտեմ ինչական եք:


Հ.Գ. Նախորդ բաց նամակներիցս որոշներում ձեզ դիմել էի «տղաս», սխալվել եմ, Յուրան ու ես ձեզ նման տղա չէինք կարող ունենալ:


2018թ. ապրիլի 20-ին բաց նամակով դիմել էի Նիկոլ Փաշինյանին, որտեղ ինձ համար շատ կարևոր հարց էի ձևակերպել: Մեջբերում եմ.


Նիկոլ, տղա՛ս, ես մշտապես հայտարարել եմ, որ դեմ եմ ցանկացած հեղափոխությանը, բայց դու ասում ես սա «թավշյա հեղափոխություն է» ու գործում ես «առանց բռնության» կարգախոսի։ Շատ լավ, ես՝ 70-ամյա քաղաքացիս նույնպես ոգևորվում եմ ու ուզում եմ իմ քայլն էլ անել, որից առաջ խնդրում եմ այսօրվա հանրահավաքում բացատրես, թե ո՞րն է «թավշյա» հեղափոխությունը, ինչո՞վ է տարբերվում մնացած հեղափոխություններից, ի՞նչ քայլեր ու պահանջներ է ենթադրում և խնդրում եմ ցիտես մեր Սահմանադրության այն հոդվածները, որոնց վրա հղումով է բացվելու քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու ՕՐԻՆԱԿԱՆ ելքը։ Ես այսօր Հանրապետության հրապարակում ուշադիր լսելու եմ քո պատասխանը։


Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page