top of page

Ձերբակալված որդեկորույս մոր ինքնազգացողությունը գիշերը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց

18.05.2023

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալված Գայանե Մարտիրոսյանի ինքնազգացողությունը ուշ գիշերը կտրուկ վատացել է Շենգավիթի ոստիկանության բաժնում: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց:

Շենգավիթի բաժնի դիմաց հավաքված քաղաքացիները գիշերն անց են կացրել հիվանդանոցի մոտ, այնտեղ մեծ թվով ոստիկաններ կան, նրանք հսկում են ԲԿ-ի մուտքերը:

bottom of page