top of page

«Մենք դժոխքում ենք»

  • YO
  • 6 июн. 2020 г.
  • 1 мин. чтения

06.06.2020, ԵՐԵՎԱՆ

Ես ունեմ պարտավորություն ձեր առաջ ասել ամբողջ ճշմարտությունը, որքանով էլ այն դաժան լինի: այսօրվա դրությամբ, հանրապետությունում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ  քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի երթակվելու իր հերթին: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Այսինքն մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա  հիվանդներին չենք կարողանում տեղավորել հիվանդանոցներում:


Ասեմ ավելին, մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից: Ընդ որում, ուշացման պատճառը երկակի է. հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումը առողջապահական համակարգին, եւ տեղեկատվությունը ստացվել է ուշացումով, ռեակցիան էլ եղել է ուշացումով, եւ արձանագրել ենք այսպիսի առաջին մահը:


Նաեւ երկու մահվան դեպք ենք ունեցել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց ինքը գտնվել է ընդհանուր բաժանմունքում՝ տեղ չլինելու պատճառով»,- ասաց Փաշինյանը:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page