top of page

Ճապոնական օգնությունը

  • YO
  • 17 февр. 2021 г.
  • 1 мин. чтения

17.02.2021

Երեկ Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին 3,6 միլիոն դոլարի չափով անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրել` ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության արդյունքում առաջացած մարդասիրական ճգնաժամի:


Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ օգնությունը նախատեսված է կենսական միջավայրի բարելավման համար, մասնավորապես՝ ապաստարանների վերանորոգում և բժշկական աջակցություն, ինչպես նաև օգնության տրամադրում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով՝ համապատասխանաբար 2 միլիոն, 1 միլիոն, 0,2 միլիոնը և 0,4 միլիոն դոլար։


Հայաստանում նախատեսվող օգնությունը հետևյալն է՝ 6 հիվանդանոցների բժշկական տեխնիկական ուսուցման և առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում; 3 տարրական դպրոցներում ձեռքի լվացման տարածքների տեղադրում՝ անվտանգ ջրի հասանելիությունն ապահովելու համար; հիգիենայի միջոցների և այլ օգնության պարագաների տրամադրում մոտ 2 հազար 300 մարդու; 3 տարհանման կենտրոնների նորոգում և վերակառուցում; ձմռան համար օգնության պարագաների տրամադրում շուրջ 4 հազար մարդու; 17 առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում; 15 դպրոցական հաստատությունների վերականգնում և կրթական պարագաների տրամադրում:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page