top of page

Մահացել է Բոկան

21 июл. 2020 г.
1 мин. чтения

21.07.2020

Մահացել է Բորիս Դավիդյանը (Բոկա): Այս մասին հայտնում է «Սուր անկյուն» հաղորդման վարող Վահե Ղազարյանը:


Բորիս Դավիդյանը ծնվել է 1949թ. Բաքու քաղաքում։ Հայրը եղել է պատերազմի մասնակից, որի ավարտից հետո աշխատանքի է անցել գործարանում, մայրը՝ Մարգարիտան եղել է կենսաբան, մահացել է վաղ տարիքում։


Բորիսը վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ, բակերում և շենքերի մուտքերում նվագել է կիթառ և երգել տարբեր երգեր, որը դուր է եկել շատերին։ Նրա երաժշտական կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը նվագել էր մանդոլին և դեռ պատերազմի տարիներից գիտեր շատ երգեր։


Բորիսը սովորել է Տաշքենդի մեքենաշինական ինստիտուտում, առաջին ալբոմը ձայնագրել է 1972 թվականին։ Նա և իր երաժիշտ ընկերները հաճախ են ելութներ ունեցել տարբեր տեսակի խնջույքներում։ 1973-1974 թվականներին Բոկան աշխատում էր գիշերները՝ ձայնագրելով իր երգերը Թբիլիսիի «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում։ 1987 թվականին Բոկան ապրում է Մոսկվայում և երգել «Պոմիդոր» ռեստորանում։ 1988 թվականին ձայնագրել է «Դոլյա վարավսկայա» ալբոմը։


1996 թվականի սկզբին Բոկան իր ընտանիքի հետ ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղից էլ՝ ԱՄՆ։


Բոկան երկար տարիներ ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ալեքսանդր Բաղդասարովը (կլառնետ), Համլետ Գալուստյանը, Սուրեն Քերանյան (ստեղնաշարերային գործիքներ), Իգոր Սաֆարովը, Գեորգի Ագաբոպովը (մահացել է 1995 թվականին)։ Բոկայի մտերիմ ընկերիներից է եղել Յուրի Վարդանյանը, որին պատվին երաժիշտը երգ է գրել։


Համերգային ելույթներով հանդես է եկել Ավստրիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page