08.09.2022
Բուքինգհեմյան պալատը հայտնեց Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան բոթը։
Նա 96 տարեկան էր և պատմության մեջ երկրորդ ամենաերկարակյաց միապետը:
Նրանից առաջ է անցել միայն Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը, որը կառավարել է 72 տարի 110 օր՝ 1643-1715 թվականներին։
Եղիսաբեթ Երկրորդը բրիտանական գահ է բարձրացել 1952 թվականին 26 տարեկան հասակում՝ հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։
Թագուհու գահակալության պլատինե հոբելյանը լայնորեն նշվել էր այս տարվա հունիսին:
Comentários