22.06.2023
Ինֆարկտի հետեւանքով մահացել է Ազատի կացարանի ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։
Գագիկը ծնունդով Գառնի համայնքից էր, բայց վաղ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել էր Գերմանիա, եկել էր Հայաստան՝ իր պարտքը հայրենիքին տալու։
Մինչև Գերմանիա մեկնելը Գագիկը սովորում էր Գառնիի Ատոմի անվան համար 2 ավագ դպրոցում։ Հաճախում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, երազում էր ծրագրավորող դառնալ։
Գագիկը հաճախում էր նաև ըմբշամարտի, բազմաթիվ հաջողությունների էր հասել, գրավել էր մրցանակային տեղեր։
Գագիկն ուներ մեկ քույր եւ մեկ տարեկան եղբայր։ Նրանք այսօր որբացան:
Comments