top of page

Մաստեռկլասս. ինչպես կարելի է սեփական անվտանգային համակարգի փլուզումը, պաշտպանական դիրքերի հանձնումն ու թշնամու կողմից հայկական գյուղերի ուղղակի թիրախավորումը ներկայացնել որպես աննախադեպ ձեռքբերում

  • YO
  • 19 апр. 2024 г.
  • 1 мин. чтения

19.04.2024



Այո, սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանցիներն ավելի են մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման․ այս մասին հայտնել էր վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի գրավոր հարցերին:


Մեկ այլ հարցի, թե Ադրբեջանը ստանում է 4 գյուղ. ի՞նչ է ստանում Հայաստանը, պատասխանը հետևյալն է․ «Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»:


Ներկայացնում ենք այս թեմայի մասին ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքը /հեղինակների ուղղագրությունը պահպանված է/:



Նիկողոս Ավետիք Հովհաննիսյան


Լսում ե՞ք տավուշցիների խոսալը ոնց փոխվեց.


Բառացի ցիտում եմ.


Ասումա լրագրողին. «աղջիկ ջան, օրինակ, ինչի եք ասում տավուշի չորս գյուղերը տալիս են, բայց չեք ասում ադրբեջանը իրա չորս գյուղերնա վերցնում….լավ էլ կապրեք իրենց հետ»։


Բա, այ սենց բաներ,թե չէ՝ ընկել եք սար ու ձոր….



Թադևոս Հովհաննիսյան


Հայաստանի այն տարածքները, որոնք չեն հանձնվի թշնամուն, կտեղափոխվեն ակադեմիական քաղաք



Էդգար Ղազարյան


Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր է, որտեղ ժողովրդի առաջնային մանդատն ունեցող միակ սահմանադրական մարմինը Ազգային ժողովն է։ Ազգային Ժողովը վերահսկում է կառավարության գործունեությունը և իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին։ Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար։ Այդ պատասխանատվությունից հնարավոր չէ խուսափել որևէ «խելամիտ» կամ անմիտ բացատրություններով։



Դավիթ Մարգարյան


Մաստեռկլասս այն մասին, թե ինչպես կարելի է սեփական անվտանգային համակարգի փլուզումը, պաշտպանական դիրքերի հանձնումն ու թշնամու կողմից հայկական գյուղերի ուղղակի թիրախավորումը ներկայացնել որպես աննախադեպ ձեռքբերում։


Երանելի ողորմելիներ... հա, չմոռանաք հանկարծ, ապագա կա!


Հ.Գ. Կլինի՞ մի օր գոնե փոքր առիթներից մի փոքր ուրախանանք։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page