top of page

Մարդու ճակատագիրը. ինչպես Արտակ Բեգլարյանը դեռ պատանի ժամանակ որոշեց, որ պետք է հաղթի

  • 23 июн. 2023 г.
  • 1 мин. чтения

23.06.2023

1995 թվականի ապրիլի 7-ն էր։ Ստեփանակերտցի մի երեխա, որի յոթ տարին նոր պիտի լրանար, խաղում էր իրենց բակում։ Պատերազմը մի տարի առաջ էր ավարտվել։ Հանկարծ չպայթած մի ական պայթեց, և տղան ստացավ դեմքի ծանր վիրավորում։ Շուտով պարզվեց, որ նա անդառնալիորեն կորցրել է տեսողությունը:


Երեխային տեղափոխեցին Երևան։ Նա սովորեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում, տիրապետեց բրայլյան գրին։ Ավարտեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Լոնդոնի համալսարանական քոլեջը և ԱՄՆ Թաֆթսի համալսարանը։


Դեռ պատանի՝ այս պատմության հերոսը որոշել էր, որ կարող է և պետք է հաղթահարի ճակատագրի կողմից իրեն նետված մարտահրավերը։


Մասնագիտական կրթություն ստանալուց հետո նա արյան կանչով վերադարձավ Ստեփանակերտ։ Դասավանդեց Արցախի պետական համալսարանում, պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն, աշխատեց պետական հաստատություններում։ Ամուսնացավ և ունեցավ չքնաղ դստրիկ։


Կյանքի բարձունքները հաղթահարած հերոսը 2013 թվականին բարձրացավ Արարատ լեռան գագաթը, որտեղ երկինք պարզեց Հայաստանի և Արցախի պետական դրոշները, ապա երգեց «Դլե յաման»-ը։ Նա աշխարհի միակ հայը, հավանաբար նաև միակ մարդն է, որ չի տեսնում, բայց ելել է Արարատի գագաթը։


«Արարատի գագաթին հասկացա, որ ինքս ինձ նետած մարտահրավերը հաղթահարված է»,- խոստովանել է այս վիպական հերոսը։


Նրա անունն է Արտակ Բեգլարյան։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page