top of page

Մարդ, ով Հայաստանում հիմք դրեց սրտային վիրաբուժությանը. 70 ամյակն է նշում լեգենդար Հրայր Հովակիմյանը

  • 13 мая 2023 г.
  • 1 мин. чтения

ԵՐԵՎԱՆ, 13.05.2023

70-ամյա հոբելյանն է նշում անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը՝ մարդ, ով իր կյանքը նվիրել է կյանքեր փրկելուն, նոր կյանք պարգևելուն, ով Հայաստանում հիմք դրեց սրտային վիրաբուժությանը, ստեղծեց սրտային վիրաբուժության դպրոց:


Հրայր Հովակիմյանը ծնվել է 1953 թ. մայիսի 13-ին Հալեպում, 1977-ին ավարտել է Հալեպի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Հայաստանի անկախացումից հետո եկել է հայրենիք եւ 1992-1993 թթ. աշխատել Երևանի Ա․ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։


1993 թ. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հիմնադրել է մանկական սրտավիրաբուժության բաժին։ 1996 թ. նրա նախաձեռնությամբ բացվել է նաև մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինը, որն առ օրս իրավամբ համարվում է լավագույնն իր ոլորտում:


Հրայր Հովակիմյանը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր սրտային վիրաբույժն է, սրտային վիրաբուժության գծով վերապատրաստել է մեծ թվով բժիշկների։


Հրայր Հովակիմյանն արժանացել է ՀՀ ազգայի հերոսի բարձրագույն կոչման:


Նա նախընտրում է լռել իր մեծ գործերի մասին և ողջ էությամբ տարված է առաքելությունն իրականացնելով:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page