top of page

Մարջան Ավետիսյանի ծննդյան օրը մեր անափ սիրո խոստովանությունն ենք անում դերասանուհուն, ում ենթարկվում է ցանկացած դեր՝ ամենաուրախից ամենատառապող

  • 9 июл. 2024 г.
  • 1 мин. чтения

9 հուլիսի, 2024



Հուլիսի 9-ին ծնվել է անսահման տաղանդով հայ կին՝ Մարջան Ավետիսյանը։ Նրա կյանքը տոգորված է թատրոնի ու կինոյի կախարդանքով, որտեղ նա դարձավ ոչ միայն դերասանուհի, այլ մարդկային զգացմունքների ու հույզերի իսկական պահապան։


Մարջանը կարողանում է կախարդուհու պես կերպարանափոխվել՝ լինի դա կատակերգական սիթքոմից զվարթ ու վառ հերոսուհի, թե կյանքի դժվարին փորձություններ ապրող խորապես տառապող հայ կին: Նրա դերասանական խաղը սահմաններ կամ ժամանակ չի ճանաչում. նա ստեղծում է կերպարներ, որոնք ապրում են հանդիսատեսի հիշողության մեջ:


Մարջանը յուրաքանչյուր շարժման մեջ զգում է մարդու հոգու և նրա նուրբ երանգների խորը ըմբռնումը: Նրա աչքերը հայելի են, որն արտացոլում է ոչ միայն պատկերը, այլև այն զգացմունքների ամբողջ շրջանակը, որը նա կարողացել է ներդնել դերի մեջ: Նրա ձայնը գործիք է, որը կախարդական կերպով ներթափանցում է հանդիաստեսի կամ հեռուստադիտողների սրտերը՝ տեղափոխելով նրանց իր հերոսուհիների աշխարհ, որտեղ յուրաքանչյուր բառ հնչում է մեծ և աներևակայելի իրական պատմության մաս:


Այսօր՝ իր ծննդյան օրը, Մարջան Ավետիսյանը մնում է ոչ միայն թատրոնի և կինոյի աստղ, այլեւ գեղագիտության ու արվեստի մարմնավորում։ Նրա տաղանդն ու ստեղծագործական կիրքը շարունակում են ոգեշնչել և հիացնել բոլորին:

Շնորհավոր ծննդյանդ օրը, Մարջան ջան:


Yerevan Online Mag.

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page