top of page

«Մենք չենք տեսել». ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան բաց տեքստով մեղադրում են Հայաստանին կեղծիքի մեջ

25.08.2023

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները անուղղակի մեղադրել են Հայաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին բանաձեւի նախագիծ չներկայացնելու համար։

ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության դեսպանատները հայտարարություններ են տարածել, որոնք ըստ էության դեմարշ են պաշտոնական Երևանի դեմ։


Լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությանն ի պատասխան, թե ԱՄՆ-ն իբր խոչընդոտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի խնդրի վերաբերյալ բանաձեւի ընդունումը, դեսպանատները հայտարարել են, որ բանաձեւի նախագիծ չեն տեսել։


«Ես կարծում եմ և հույս ունեմ, որ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը Լեռնային Ղարաբաղում և նաև գիտակցում են, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հնարավոր բանաձևը կգա հանգուցալուծելու այս իրավիճակը և կողմերին կվերադարձնի բանակցությունների օրակարգին», հայտարարել էր Արարատ Միրզոյանը։ Նա չէր ասել սակայն, թե ով պետք է ներկայացներ բանաձեւի նախագիծը, եւ չէր հերքել լուրերը, թե իբր բանաձեւի ընդունումը խոչընդոտում է ԱՄՆ-ն։


Թեև Միրզոյանի խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չէ և չի կարող բանաձեւի նախագիծ ներկայացնել, սակայն միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն ասում է, որ ԱԳՆ-ն ստել է․ ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր կանոնակարգը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չհանդիսացող պետությունների կողմից բանաձևեր ներկայացնելու մեխանիզմները բավականին հստակ կանոնակարգել է։

Հայաստանը հրավիրված էր հանդիպմանը, սակայն բանաձեւի նախագիծ չներկայացրեց, և այժմ փորձում է մեղքը բարդել ԱՄՆ-ի վրա։ 


Գերմանիայից ու Ֆրանսիայից հետո պաշտոնական Երեւանը հիմա էլ փորձում է «չեզոքացնել» ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ին և Եվրոպային Բաքուն անվանում է խոչընդոտ «խաղաղության պայմանագրի», այն է՝ հայկական պետականության վերացման համար, հայտարարելով, որ միայն Ռուսաստանն է ընդունել նոր իրողությունները, եւ մյուսներն էլ պետք է հետեւեն նրան։ Եվ Փաշինյանն իր ԱԳՆ-ով փորձում է վերացնեկ այս խոչընդոտները։


Դա սկսեց ԱՄՆ Կոնգրեսի Համայնքների պալատի այն ժամանակվա նախագահ Նենսի Փելոսիի այցով Հայաստան, որի ժամանակ նա խոստացավ աջակցություն «Ուկրաինայի, Թայվանի և Հայաստանի ժողովրդավարություններին», բայց այդպես էլ չստացավ հարցի պատասխանը, թե «ինչ են ուզում Երեւանում»։ Այս այցից հետո փոխվեց նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի հռետորաբանությունը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ դրանում վերացան միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա կարգավորման պահանջները, մնացին միայն «փոխզիջումները և ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։


Գերմանիայում Փաշինյանի հետ մամուլի ասուլիսում կանցլեր Շոլցը նույնպես նշել էր այդ սկզբունքները, ընդգծելով ինքնորոշման իրավունքը եւ ստատուս-քվոյի անթույլատրելիությունը։ Ի պատասխան Փաշինյանն ասել էր, որ նման հայտարարությունները կարող են խափանել «խաղաղության օրակարգը»։


Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակրոնն ասել էր, որ փորձում է միջազգային օրակարգում պահել Արցախի հարցը, սակայն «հարցը Փաշինյանն է»։


Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page