Մեր հերոսը, մեր հայր սուրբը, ինչպես բոլորը, զենքը սուս-փուս հանձնել է, ոչ մի ինքնասպան էլ չի եղել
- YO
- 28 сент. 2023 г.
- 1 мин. чтения
Իրականություն մի Քյոխի մասին
28.09.2023

Մեր հերոսը, մեր հայր սուրբը, մեր եղնիկների արծիվը, մեր ժողովրդի իդեալը, մեր զինվորականի տիպարը, մեր ժողովրդի դեմքը` զենքը, ինչպես խոստացել էր, վայր չի դրել, մինչև վերջին փամփուշտը կրակել-կռվել է, հերոսաբար պայքարել է, հետո ինքնասպան է եղել, զուգահեռաբար վերջին փամփուշտով դիրքում սպանվել է ու հերոսաբար` հավերժի ճամփորդ դառնալով` եկել հասել է Գորիս:
Նա անգամ զոհված և ինքնասպանված` Հակարիի կամուրջն ու ադրբեջանական դեմքի ճանաչման համակարգ ունեցող տեսահամակարգով է անցել:
Փա´ռք քեզ հայր սուրբ հրամանատար:
Ինքնասպանությունիցդ հետո բարով եկար Սյունիք, հետո` Երևան, այսինքն` դժոխք:
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ