22.08.2020, ՄՈՍԿՎԱ

Այսօր Ռուսաստանում ուղեղի կաթվածից մահացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը: Նա մինչ մահը երեք օր շարունակ գտնվել է կոմայի մեջ:
Միխայիլ Բաղդասարովը ծնվել է 1959թ. Բաքվում։
1976-1981՝ ԽՍՀՄ ՆԳՆ Լենինգրադի բարձրագույն քաղաքական ուսումնարան։
1992-1997՝ Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան:
1981-1992՝ ծառայել է Կոմի ՀԽՍՀ ներքին զորքերում, ապա փոխգնդապետի կոչումով ազատվել է ՆԳՆ մարմիններից:
1994 թվականից հիմնադրել է Միկա Լիմիթեդ ընկերությունը (Մեծ Բրիտանիա), որի հիմնական գործունեությունն է եղել նավթամթերքի և բամբակի առևտուրը ԱՊՀերկրներում, Մերձբալթիկայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում:
1997 թվականից ընկերությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարումների ապահովման գործունեություն:
2001 թվականից ստեղծվել են Միկա Լիմիթեդ ՓԲԸ-ն (ք. Հրազդան), Հադրութի գինու գործարան ՊՓԲԸ-ն (ք. Հադրութ, ԼՂՀ), ոսկերչական արտադրություն Միկա-Ղարաբաղ ՓԲԸ-ն (ք. Ստեփանակերտ): Միկա Արմենիա Թրեյդինգ ՍՊԸ-ի հետ փոխկապակցված ընկերությունը ձեռք է բերել Արմավիա ավիաընկերություն ՍՊԸ-ի կապիտալում 50 տոկոս մասնակցություն, ինչպես նաև Հայխնայբանկ ՓԲԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը: