top of page

Միմյանց վրա ջուր ցողելով մարդիկ ազատվում են և՛ ահից, և՛ հիվանդություններից. Վարդավառի ճանապարհորդությունը՝ հեթանոսությունից քրիստոնեություն

7 июл. 2024 г.
1 мин. чтения

7 հուլիսի, 2024



Հուլիսի 7-ին Հայ Եկեղեցին նշում էր Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն ավելի հայտնի է Վարդավառ անվանումով: Իրականում, Վարդավառը որպես տոն գալիս է նախաքրիստոնեական ժամանակաշրջանից:


Եկեղեցու պաշտոնական դիրքորոշման մեջ ասվում է, որ այն. «Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, Քրիստոսի այլակերպության հիշատակը, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթեոս (17: 1-13), Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները»:


Վարդավառը հեթանոսական տոն է, որը նվիրված էր Աստղիկ դիցուհու պաշտամունքին: Տոնի անվանման իմաստը քչերին է հայտնի: Այն որևէ կապ չունի վարդ բառի հետ: Տոնը գալիս է մինչքրիստոնեական ժամանակներից և կապված է բերքահավաքի շրջանի հետ: Այն իր մեջ պարունակում էր ջրի ու բնության պաշտամունք և կապված էր Նար և Աստղիկ աստվածությունների հետ:


Միմյանց վրա ջուր ցողելով մարդիկ իբրև ազատվում են և՛ ահից, և՛ հիվանդություններից: Նրանք դառնում են երկարակյաց: Վարդավառի ջուրը իր մեջ ուներ գերբնական հատկություններ: Այդ ջրցողումները չէին արվում այնպես, ինչպես այսօր փողոցերում: Դրանք արվում էին ջրամբարների ու գետերի մոտ, այնտեղ որտեղ ջրառատ միջավայր կար: Նրանք հավատում էին, որ դրանով իրենց ապահովում են չարից ու հիվանդություններից:


Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես այս, այնպես էլ շատ մինչքրիստոնեական պաշտամունքային տարրեր չկարողացավ հանել ժողովրդի հիշողության միջից և դրանց տվեց քրիստոնեական շղարշ:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page