top of page

Մինաս Ավետիսյան, Մարտիրոս Սարյան, Աշոտ Փաշինյան. Երևանում բացվել է հանճարեղ նկարչի հերթական ցուցահանդեսը, ուր ներկայացված են նրա նոր գլուխգործոցները

08.03.2024



Երևանում հերթական անգամ բացվեց մի հզոր ցուցահանդես, որին նախանձով են նայում Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Փարիզի Լուվրը, ինչպես նաև Բաքվի պետական գեղարվեստի թանգարանը։ Ցուցադրվում են աշխարհի արվեստասերներին քաջ ծանոթ Աշոտ Փաշինյանի աշխատանքները: Այս ցուցադրությունը խոստանում է գերել արվեստասեր հասարակությանը մինչ այդ չտեսնված գլուխգործոցներով։


Թեև ոմանք կարող են կասկածի տակ դնել ևս մեկ արվեստի ցուցահանդեսի նշանակությունը մեր հագեցած բարձրարժեք մշակութային կյանքում, այս մեկն առանձնանում է: Ի տարբերություն բազմաթիվ միջակ արվեստագետների, այս վերնիսաժը չունի պետական պաշտոնական աջակցություն, ինչը թարմացնող շեղում է նորմայից:


Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Քյաբաբովնա Պողոսյանի խոսքերով, սա մի գլուխգործոց է, որն արտացոլում է ժամանակակից հայկական մշակույթի վիճակը։ Այն մարտահրավեր է նետում արվեստի ավանդական մոտեցմանը` ընդգծելով արվեստագետների կողմից ավանդական արտահայտման ձևերից հրաժարվելը:


Աշոտ Փաշինյանը հիշեցնում է Վինսենթ վան Գոգի և Պաբլո Պիկասոյի նման հայտնի գործիչների ճանապարհը, ովքեր անջնջելի հետք թողեցին ոչ միայն իրենց երկրների, այլև մարդկության կյանքում: Օրհասական այս ծանր ժամանակներում բոլորս ունենք Աշոտ Փաշինյանի նման արվեստագետների ծանրակշիռ գործի ու խոսքի կարիքը:


Ներկայացնում ենք ցուցահանդեսին ներկայացված ամենահզոր աշխատանքներն՝ Աշոտ Փաշինյանի հեղինակությամբ.



XX դարի սկզբին Հայաստանում և արտերկրում ստեղծագործող մի խումբ նկարիչներ՝ Վարդգես Սուրենյանցը, Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և ուրիշներ հայ գեղանկարչությունը հարստացրել են իրենց բարձրարժեք գործերով: XX դարի առաջին կեսին հայկական կերպարվեստի ազգային ավանդույթների և գեղանկարչության զարգացմանն իր գլուխգործոցներով նպաստել է Մարտիրոս Սարյանը: Հայկական գեղանկարչությունն առանձնակի վերելք է ապրել 1960-ական թվականներին՝ Մինաս Ավետիսյանի, Գրիգոր Խանջյանի և այլոց գործերով:


Աշոտ Փաշինյանը վերոնշյալ արվեստագետների գործի արժանի շարունակողն է:


Խոնարհվում ենք մեր մեծերի առջև:



Comments


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page