21.06.2023
Ձեզ ենք ներկայացնում հայոց աշխարհի գեղեցիկ զույգերից մեկի՝ Սեյրան Օհանյանի և Ռուզաննա Խաչատրյանի սիրո պատմությունը՝ վերջինիս մատուցմամբ:
Ես Ֆրանսիայում էի սովորում: Եկա Հայաստան ու հենց այդ ժամանակ էլ հանդիպեցի Սեյրան Օհանյանին։ Նրան տեսա Ֆրանսիայի հյուպատոսի տանը։ Գեներալական համազգեստով էր, ինչ-որ աննկարագրելի վեհություն ու ակնառու հմայք կար նրա կեցվածքում, ինչ-որ բարձր, ամուր, ազնիվ, հուսալի շեշտ… Ֆրանսիացիները ճաշկերույթ էին կազմակերպել։ Բազմաթիվ բաժակներով, ափսեներով, դանակ-գդալ-պատառաքաղներով բեռնված սեղանի կողքին ֆրանսիացիները սևեռուն հետաքրքրասիրությամբ նայում էին վերջերս պատերազմ տեսած, նոր անկախացած ու դեռ չճանաչված փոքրիկ երկրի երիտասարդ գեներալին, որը պիտի նաև սեղանապետություն աներ։ Ու սիրտս բաբախում էր ուժգին՝ կկարողանա՞ արդյոք իմ երկրի գեներալը պատվով դուրս գալ այս փորձությունից։
Ես ուզում էի, որ նա անթերի լինի։ Չեմ ուզում մանրամասնել. Սեյրան Օհանյանը ոչ միայն ինձ, այլև ֆրանսիացիներին զարմացրեց իր նրբավարությամբ, անբռնազբոս պահվածքով, զրուցելու վարպետությամբ, ինտելեկտով, հումորով։ Նա հիասքանչ էր։ Նայում էի ֆրանսիացիների ժպտուն, հիացած հայացքներին, ու հոգիս փառավորվում էր հպարտությունից։ Հիշում եմ՝ երբ սեղանակիցներից մեկը հարցրեց Սեյրան Օհանյանին՝ ոստրեները համո՞վ էին, հավանեցի՞ք, գեներալը մեղմ ժպիտով պատասխանեց՝ այո՛, հատկապես վրան մզած լիմոնը։
Ես այնպես ներշնչվեցի այդ հերոսական, ազնվակերտ ու վեհանձն գեներալով, այնպիսի ներքին ուժ ստացա նրանից, որ բոլոր վիրավորանքներս, կասկածներս, հիասթափություններս նահանջեցին։ Օրեր անց վերադարձա Ֆրանսիա ու փայլուն հանձնեցի քննություններս։ Երբ ամեն ինչ հաջող ավարտվեց, այնուամենայնիվ, ես շնորհակալություն հայտնեցի հրեա կնոջը, որի կարծիքով՝ շոկոլադը Հայաստանի համար չէ։ Որովհետև, եթե չլիներ վիրավորված ազգային արժանապատվությունս, գուցե ես չկարողանայի դիմակայել դժվարություններին։
Մի բարձի ծերանաք, արևնե՜ր:
Comments