top of page

Մի ստիպեք տուգանել

  • 27 мая 2020 г.
  • 1 мин. чтения

27.05.2020, ԵՐԵՎԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում նախազգուշացրեց չստիպել կառավարությանը, որ կոշտ մեթոդների դիմեն և դիմակների կրումը պարտադիր դարձնեն բոլոր վայրերում: Կառավարությունը կարող է այնպիսի որոշում ընդունել, որ եթե մարդը տանից դուրս գա առանց դիմակի, միանգամից տուգանեն:


«Եթե դիմակ կրելու դե ֆակտո պարտադիրության վերաբերյալ մեր ուղերձը չընդունվի, մենք հաջորդ քայլով նաև դե յուրե պարտադիր կդարձնենք դիմակի կրումն ընդհանրապես բոլոր տեղերում: Այսինքն՝ պարտադիր կդարձնենք, որ եթե մարդը մեն-մենակ նստած է զբոսայգում, և 10 կմ շառավղով ոչ մի ուրիշ մարդ չկա, բայց մենք դե յուրե պարտադիր կդարձնենք վերահսկողությունը: Մենք կարող ենք գնալ այն ճանապարհով, որ եթե առանց դիմակի մարդ կա, ուրեմն ինքը պետք է տուգանվի: Եվ իմ կոչն  ու հորդորն է դիմակ կրել»,- ասաց նա:


Վարչապետը նշեց, որ եթե կանոնները շարունակեն չպահպանել, «դեռ հարց կլինի՝ տան մեջ պարտադիր կլինի դիմակ կրելը, թե ոչ»: «Հետևաբար իմ կոչն է չստիպել կառավարությանը, որ գնա այդ ճանապարհով»,- հավելեց նա՝ պաշտոնյաներիn ևս նախազգուշացնելով, որ աշխատավայերրում պետք է դիմակներ կրեն: Կանոնները պահպանելով՝ ըստ վարչապետի՝ շատ արագ կունենանք համավարակի տեմպերի երկրաչափական անկում:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page