top of page

Մոռացված հայեր. Աբրամովիչ եղբայրներ

  • 22 мая 2023 г.
  • 2 мин. чтения

22.05.2023

Հարգարժան Ադոլֆ Աբրահամովիչը (1849-1899) Աբրահամենց Ադոլֆն է։


Լեհ խոշոր գրող է։ Մեզ միայն Ադոլֆն էր պակաս․․․


Համենայն դեպս, մեր մեծ եղբայրն է։ Խոնարհում։


Ինչպես գրում են տապաններին՝ «Կար և չկա երազ աշխարհում»։


Կար որպես Հայ․․․ Որպես հայ չկա հուր-հավիտյան․․․


Հայերից գերման ու լեհ են բուսել․․․


«Մերոնք» գրում են․

Ադոլֆ Աբրահամովիչ

(նոյեմբերի 7, 1849, Լվով, Ավստրիական կայսրություն - օգոստոսի 16, 1899, Տորգովիցա), լեհ դրամատուրգ։

Ծնվել է Լվովում, հարուստ հողատիրոջ ընտանիքում։ Մայրը հայուհի էր՝ Լվովի Անտոնևիչների հայտնի ընտանիքից։

Կրթությունն ստացել է ծննդավայրում։

Գրական գործունեությունը սկսել է 1880 թ., «Երկու զոքանչ» պիեսով։

Այնուհետև գրել է «Լրագրային հայտարարություն», «Օգնություն, նա գժվել է» (բեմ. 1881) գործերը,

որոնք տպագրվել են նույն թվականին՝ «Դրամատիկական երկեր» խորագրով։

1882 թ. լույս է տեսել ևս երեք պիես՝ «Vis a vis» («Դեմ հանդիման»), «Նրա սկզբունքները», «Փոթորկից հետո»։

Ուշ շրջանի գործերից են «Նախընտրական հասարակություն», «Բաշիբոզուկ», «Բանկը սնանկացավ»,

«Հին նորաձևամոլները», «Չուրկևիչ կամ Ջուրկևիչ» պիեսները։

Աբրահամովիչի երկերն աչքի են ընկնում նուրբ հումորով և սուր իրավիճակներով։

Մահացել է Ստանիսլավյան վոյեվոդության Տարգովիցե Պոլնեյ կալվածքում։


Միթե՞ չէ՞ր կարելի հայերեն գրել գոնե այդպես․

«Ադոլֆ Աբրահամովիչը ուներ հայկական ծագում»։

Զգուշավոր (ստրկամիտ) հայերը գրել են․ «մայրը հայուհի էր»։


«Ինչքա՜ն քաղցր եք, ստրկության շղթաներ» (Վահան Թեքեյան)։


Իսկ հայրն ու՞մ ղլեն էր;

Եթե հայրն էլ էր հայ, ապա ստրկամիտները կպատասխանեն․

«Մենք չասինք, թե հայրը հայ չէ»։


«Հաղթելու ենք»-ի տրամաբանությունը։

Ապազգային Ախոռում ստախոսին հարցրին․

«Այ համբալ, խի՞ էիր 44 օր խաբում Հայ ժողովրդին»։

Արդարացավ․ «Չեմ ասել, թե հաղթում ենք»։

Հիմա վաստակավոր ստախոսը քաղում է մեղքերը։

Դրա համար ցմահի տեղ կստանա ցմահից 44 օր քիչ։

Միայն չասեք, թե հեռվից հեշտ է դատել։

Հայաստանում լիքը լավ մասնագետներ կան բոլոր բնագավառներում։

Սակայն Մեյդանը Էրդողանի էշերն են գրավել՝

շիզիկը, իր չտես կնիկը, չամուռ ղաֆեն, դդումը, թուքը, կմախքը, կապիկը․․․

ու մի նախիր լուլու.․․


Հայ ժողովուրդը բոլորին գիտի։ Բոլորը վառվելու են Ֆռանգյուլի կողքին․

Հրեշի ոսկորները մի քիչ տաքանան․․․


Դավիթ Աբրահամովիչ


(Dawid Abrahamowicz, հունիսի 30, 1839, Տորգովիցա, Ուկրաինա –

դեկտեմբերի 24, 1926, Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն),

հայկական ծագմամբ ավստրո-հունգարացի և լեհ քաղաքական գործիչ, բարերար,

Գալիցիայի հարուստ հողատերերից։


Լեհ դրամատուրգ Ադոլֆ Աբրահամովիչի ավագ եղբայրն է։


Դավիթ Աբրահամովիչը իր միջոցներով Լվովում հիմնադրել է որբանոց։


1863 թվականին ընտրվել է Գալիցիայի սեյմում,

1897 թվականին՝ Ռեյխսրատի (Պետխորհուրդ) նախագահ․․․

- Ի՞նչ օգուտ Հայքին։


Թաղվել է Լվովի Լիչակովսկի գերեզմանոցում։


Չմտածեք, թե հենց նախագահ է ընտրվել, թաղել են։ Սպասել են, որ մահանա։

1930-1946 թվականներին Լվովում եղել է Աբրահամովիչների փողոց՝ ի պատիվ Ադոլֆ և Դավիթ Աբրահամովիչների։ Էլ չկա։


Ամենուր հայերի հետքերը ջնջում են։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page