top of page

Մոռացված հայեր. Ալեքսանդր Բողոսյան

28.05.2023


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՈՂՈՍՅԱՆ (1937, Ադիս-Աբեբա-2003, Վաշինգտոն)

ԱՖՐԻԿԱՅԻ ՄԵԾ ՆԿԱՐԻՉ


Այս ակնարկս գրելուս օրը՝ 28 մայիսի (2023),

խորին խոնարհում Սարդարապատի հերոսներին։

Հավե՜րժ Հիշատակ Հայոց քաջերին և մեր եղբայրներին՝

օտարազգի մեծ զորականներին,

որ Հայից հայ եղան՝ ուդին գեներալ ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆԻՆ

և եզդիների առաջնորդ ՋԱՆԳԻՐ աղային իր 300 քաջերով,

որ սպարտանցիների նման մխրճվեցին թշնամու կողը․․․

- Փա՜ռք


YEREVAN.ONLINE կայքում 2023 թ․մայիսի 15-26-ին հրատարակել եմ ակնարկներ

10 մոռացված մեծ լեհահայերի մասին։ Իսկապես՝ մեծ։ Իսկապես՝ մոռացված․․․

Մոռացված են տեղ-տեղ, բայց ոչ իսպառ։

Լեհաստանում այդ կատեգորիայի հայերը, մեծ և մոռացված, բյուր են։

Սակայն իրենք լիքն են Աշխարհով մեկ, հատկապես՝ Ռուսաստանում, Լեհաստանում,

Տրանսիլվանիայում (Ռումինիա-Հունգարիա), Իրանում, Արաբական Աշխարհում․․․

Հնարավորության դեպքում կշարունակեմ Լեհական գիրը։

Այժմ մտնենք արդի Աֆրիկա, Բողոսյանենց տունը։


Ալեքսանդր (Սկունդեր) Բողոսյանը ծնվել է 1937 թ․Ադիս-Աբեբայում։

Հայրը մեծահարուստ հայ էր։ Մայրը՝ մեծատոհմիկ եթովպուհի։

1938 թ․ հայրը կամավորագրվում է եթովպացի հայրենասերների զորքին՝ ընդդեմ ֆաշիզմի,

գերեվարվում է և 6 տարի գնդապետ Գրեգոր Բողոսյանը անց է կացնում Կորսիկայի բանտումԼ


Անսպասելի հակահարված․

Տեղի է ունեցել կոշտ ու խելացի դիմադրություն Մուսոլինիի էլիտար զորքին;

Հրամանատարը բարկացել է․

- Չե՞ք կարող ինչ-որ նեգրերի ջախջախել։

Բացատրել են․

- Մեր դեմ կռվողները նեգր չեն, հայ են։


Սկունդերը 1955 թ․կառավարության օժանդակությամբ մեկնում է Անգլիա,

որտեղ սովորում է արվեստի դպրոցներում։

1957-1966 թթ․ սովորում է Ֆրանսիայում։

Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում և Շումեր ակադեմիայում։

Այստեղ ծանոթանում է իր ապագա կնոջ հետ։

1964 թ․«Լամբեր» պատկերասրահում կազմակերպվոմ է

Բողոսյանի անհատական ցուցահանդեսը։

Առաջին Աֆրիկացի նկարիչը, որ ցուցադրվել է Եվրոպայում։

1967 թ․արժանանում է Եթվպայի կայսեր Գլխավոր մրցանակին։

Սկունդեր Բողոսյանը կերպարվեստ է դսավանդել Ադիս-Աբեբայում,

ԱՄՆ-ում՝ Ատլանտայի և Հարվարդի համալսարաններում։

Բողոսյանի արվեստը Աֆրիկայի և Եվրոպայի

(Հայաստանի և Եթովպիայի) մշակույթների սինթեզ է։

Հայաստանի անունը չի տրվում,

բայց այն այս վիթխար գեղանկարիչի արվեստի հիմքն է։

Հայրը «քոստ» չի արել՝ աֆրիկական զարտուղիներով

Հայ հանճար է արտաբերել։

Հեշտ չի դառնալ ու կոչվել մի ամբողջ Մայրցամաքի

Մեծագույն նկարիչ։

================


Հարցերի շարան․

- Ի՞նչ անել, որ խորթերը

Մեր մեծերին իրենց չվերագրեն,

Մեր գործերն իրենց չվերագրեն,

Մեր երկրում ապուշներին իշխանության չբերեն․․․


Հայաստանին իրեն համապատասխան պետականություն է հարկավոր։

Որ այն չլինի գավառական՝ լինի Համաշխարհային,

Քանի որ Համաշխարհային ազգ ենք։

Լինի Համաշխարհային՝ չլինի գլոբալիզմի որջ,

Քանի որ Տիեզերական ազգ ենք։

- Ինչու՞ ենք Տիեզերական ազգ։

Քանի որ Տիրի Ալգորիթմ մե՛նք, միայն մե՛նք ունենք։

Պատանի Սկունդեր Բողոսյանը մորը՝ տիկին Թեկլեի և քրոջ՝ Էսթերի հետ



Եթովպիալի կայսր Մենելիկ II - ը և Սկունդերի հայրը՝ Գրեգոր Բողոսյանը, որը կայսրի հատուկ հանձնարարություններով դեսպանն էր


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՈՂՈՍՅԱՆ․

Կնոջ գլուխ, 1961



ԱԼԵՔԱՆԴՐ ԲՈՂՈՍՅԱՆԻ ՆԿԱՐՆԵՐԻՑ





Վիկտոր Վահանյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page