31.05.2023
ԳԱՐԱԲԵԴ ԻԲՐԸԻԼՅԱՆՈՒ (1871-1936) –
Ռումին մեծ գրող։
Ինչու՞ մեծ։
Մեծ որ չլիներ, հայի ծննդյան 100-ամյակը ՅՈՒՆԵՍԿՈ-ի որոշմամբ չէր նշվի։
Ռումինիայում ունեինք և ունենք Համաշխարհային մակարդակի մեծ գրողներ․
ԳԵՈՐԳԵ ԱՍԱՔԻ (1788-1869)
ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ (ծն․1958)
Վարուժանը նույնիսկ կենդանի է և գործունյա։
Ռումիներեն գրել է Հայոց Ցեղասպանության մասին լավագույն վեպերից մեկը՝
«Շշուկների մատյան» (2009)։
Բայց խոսքը մոռացված հայերի մասին է։ Իրենք հեչ էլ մոռացված չեն․․․
Հայկական արմատներ ունեին Ռումինիայի երկու մեծագույն բանաստեղծները`
ՄԻՀԱՅ ԷՄԻՆԵՍԿՈՒՆ (1850-1889) և ԻՈն ԲԱՐԲՈԻՆ (1895-1961)։
Պաշտոնապես իրենց հայկական արմատները չեն հիշատակվում։
Հայտնի է, որ Էմինեսկուն Լվովի հայ վաճառական Մուրադ Էմինովիչի թոռն է։
Ռումինների Ազգային Հանճարն է։ Օտար ծագումը ցանկալի չէ։
Ռումիններն ասում են․
«Էմինեսկում մեր ամեն ինչն է և ավել»։
Պապը ճիշտ է։ Հայ է։ Ինքը այս լավ ազգի Ազգային բանաստեղծն է։
Սիրուն չէ ասել, թե մենք էլ ձեր ամեն ինչի ինչն ենք։
Ռոսներն էլ պրուսա-եթովպական (Ռաջա-Հանիբալ) ծագումով Պուշկինին են անվանում
իրենց «ամեն ինչը»։
Ի՞նչը ամեն ինչը։
Ռաջա կոչված զորականը ռուս-պրուսական ճակատամարտում անցել է Նեվսկու կողմը։
Մոսկվայում մի ծանոթ հրեա գիտնական կար, Պուշկինի մասին ասում էր․
«դավաճանի ու նեգրի խառնուրդն ի՞նչ պետք է լինի»։ Բայց եղավ։ Մի քիչ անդուր, բայց հանճարեղ։
Եթե Պուշկինը հանդիպած լիներ կօկօլի ու իր ստահակների նման հայերի, ի՞նչ կարծիք պետք է կազմեր։
Երևի հանդիպել է․․․ Ինքն էլ ջենտլմեն չէր, բայց ոտանավոր գրել գիտեր։
Գեներալ Վորոնցովը Պուշկինին ծառայությունից ազատել, բերել է իր տուն, գրադարանը հատկացրել, որ գրի,
Իսկ այս պտուղը վիրավորանք է գրել գեներալի մասին ու դոմփել կնկան․․․ Երեխա էլ է ծնվել այդ դոմփոցներից․․․
Վորոնցովը չի սատկացրել Պուշկինի, որ իրեն մեծ բանաստեղծ սպանող չասեն։ Դանտեսի «ջեբն է գցել»․․․
Իսկ Իոն Բարբուն սկզբից կոչվել է ԴԷՆ ԲԱՐԲԻԼԻԱՆ։
Հայկական ծագման մասին գրականություն չունեմ։ Որ հայ է ճակատին է գրված։
ՕՄԱՐ ԽԱՅԱՄԻ նման մեծ բանաստեղծ էր և խոշոր մաթեմատիկ։
Կարապետի մասին
«(Garabet Ibrăileanu, մայիսի 23, 1871, Տըրգու Ֆրումոս, Յասի շրջան - մարտի 11, 1936, Բուխարեստ) –
ռումինական գրող, բանասեր, թարգմանիչ։
Ծնվել է Ռումինիայի Տըրգու Ֆրումոս ավանում (արդեն քաղաք է), հայկական ընտանիքում։
1890 թվականից սովորել է Յաշի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժնում։
Համալսարանն ավարտելուց հետո միառժամանակ զբաղվել է ուսուցչությամբ, ապա ամբողջովին նվիրվել
գրական-բանասիրական, թարգմանչական աշխատանքի։
Գրել է բազմաթիվ աշխատություններ ռումինական գրականության տարբեր հարցերի և առանձին գրողների մասին։
Առավել նշանակալից գործերից են՝ «Քննադատական ոգին ռումինական մշակույթում», «Գրողներ և հոսանքներ»,
«Մշակույթ և գրականություն», «Ռումինացի և օտար գրողներ» և այլն,
որոնք լույս են տեսել 1910-30-ական թթ. և լայն հետաքրքրություն ստեղծել նրա անվան շուրջ․․․
Գրել է արձակ ստեղծագործություններ, որոնցից «Ադելա» վեպը տպագրվել է 1933 թվականին և արժանացել ռումինական մեծ մրցանակի։
Հետմահու՝ 1948 թվականին ռումինական կառավարությունը նրան շնորհել է Ռումինական ակադեմիայի իսկական անդամի կոչում։
Կապված է եղել հայկական շրջանների հետ, իր խմբագրած «Ռումինական կյանք» հանդեսում հաճախ է անդրադարձել հայ արվեստի,
գրականության հարցերին», - գրում են տեղյակները։
ԻԲՐԻԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԸ
(Իբրիլյան չէ, նման մի բան է, բայց որ հայ է, թող լինի)
Վիկտոր Վահանյան