top of page

Մոռացված հայեր. Եժի Սեմիգինովսկի-Էլեուտեր

  • YO
  • 15 мая 2023 г.
  • 1 мин. чтения

ԵԺԻ ՍԵՄԻԳԻՆՈՎՍԿԻ-ԷԼԵՈՒՏԵՐ


Ծննդականով ազգանունը՝ ՇԻՄՈՆՈՎԻՉ

Իսկական ազգանունը՝ ՍԻՄՈՆՅԱՆ (1648-1711) –

Լեհաստանի մեծագույն նկարիչներից է։ Լվովի հայերից էր։


Ազգանունը չի փոխել, պետությունն էր փոխում։


Ինքը գրում էր նաև Սիմոնյան․․․


Գործնականում երեք ազգանուն ուներ։ Իսկականը մոռացության էր մատնված։


Լեհաստանի մեծ թագավոր և զորավար Յան III Սոբեսկու (1629-1696) պալատական նկարիչն էր։


Հայկական Ռաֆաել կամ Հայկական Ռուբենս։ Կամ Հայ-լեհական։ Կամ ոչ մի ուրիշ բան՝ Սիմոնյան։


Քանի մեր օրը օր չէ, ոչ մենք, ոչ էլ օտարները չեն իմանա հայ հանճարեղ նկարիչ Եժի Սիմոնյանի տեղը․․․


Մի քիչ կիմանան որպես լեհ նկարիչ, որ ունեցել է հայկական ծագում․․․


Ներկայացնենք մեծ Վարպետի երեք նկար՝


Ինքնանկարը, Տիրամայրը մանկիկով և Յան Սոբեսկու նկարը Վենայի ճակատամարտում՝ թուրք հրոսկան ձիու ոտների տակ․․․

ԵԺԻ ՇԻՄՈՆՈՎԻՉ (ՍԻՄՈՆՅԱՆ)

ԻՆՔՆԱՆԿԱՐ, 1710


ԵԺԻ ՇԻՄՈՆՈՎԻՉ (ՍԻՄՈՆՅԱՆ)

ՏԻՐԱՄԱՅՐԸ ՄԱՆԿԻԿՈՎ

1680-85


ԵԺԻ ՇԻՄՈՆՈՎԻՉ (ՍԻՄՈՆՅԱՆ)

ՅԱՆ III ՍՈԲԵՍԿԻՆ ՎԵՆԱՅԻ ՏԱԿ, 1683

Նկարը՝ 1685


ՎԻԿՏՈՐ ՎԱՀԱՆՅԱՆ


15.05.2023

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page