top of page

Մոռացված հայեր. Զիմորովիչ եղբայրներ

26.05.2023

ԶԻՄՈՐՈՎԻՉ ԵՂԲԱՅՐՆԵՐ

ԾՆՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՇՈՒՆՉ ԼՎՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ։


Այժմ՝ հայաթափ Լվով։


Հին, Անիի հայերը ցրվեցին, ձուլվեցին, կոտորվեցին․․․


Անիի դաստիարակությունն ուրիշ էր։


Մեծանուն հայերին թաղում էին հայկական եկեղեցիների բակերում։

(Լովում 4 հայկական եկեղեցի կար, 3-ը առաքելական, մեկը՝ կաթոլիկական):


Ոչ-ոքի վրա գերեզմանաքար չէր դրվում։ Հողե ծածկույթ։ Որ մարդիք աճյունների վրա ման գային ու ոտքերով մաքրեին հանգուցյալների մեղքերը․․․


Պատկերացրի՞ք։ Իսկ հիմա՞։ Ամեն մի գողի ու գործակալի վրա՝ մի կոթող,

կարծես Նապոլեոնն իրենց մոտ դռնապան է աշխատել․


- Ննջեցյալոց հանգստություն


Ամեն մի ընտանիքի համար իր հարազատը հազար Նապոլեոն արժե։ Եվ դա ճիշտ է։


Համենայն դեպս, Անին ուրիշ էր․․․


Անունից սկսած, ճարտարապետությունով, գեղեցկուհի Այծեմնիկով,

Պետրոս չաթլախ Գետադարձ կաթողիկոսով,

էզոթերիկ բնույթի անդնդախոր իմաստաբան Գեորգի Գուրջիևով,

որ Գյումրու «հունադավ» (ուղղափառ) հայերից էր, բայց գաղափարով Անեցի էր․․․


Հիտլերն ու Ստալինը խնդրում էին Գուրջիևից, որ օգնի իրեն, հենց իրե՛ն, որ կզցնի թշնամուն․․․


Սրտացավ հունադավը ո՞ր գելին օգնի։


Իսկ Աստված խառնել էր ալիքները, Պատմության պահարանում պահ էր մտել,

իբր, ինքն ընդամենը պահմտոցի (թաքչաբուլիկ) է խաղում։


Մենք էլ Տիրոջ պես թաքչաբուլիկ խաղալով ու աղոթելով «Փա՜ռք տվածիդ, Տեր»,

հասանք Արարատ (1915) և Արցախ (2020) ու մեր գլխին լցվեց

հազարամյակների աղբը, որ բոռթկաց խեղճ ու կրակ Յենոքավանից․․․


Առիթից օգտվելով հաշվենք հազարամյա աստվածատյաց,

մարդատյաց, հայատյաց, փառամոլ, փողամոլ տերտերի կոդերը․

Պետր(ոս)=Պետ+ր=62+32=94 (պլուտոն)

Գետա+դարձ=40+54=94 (պլուտոն)


Այս ստահակն էն գլխեն «կրակ ու ավեր» (պլուտոն) է եղել։


Տիր Աստվածը զգուշացրել է․․․ չենք հասկացել։


Անիից գանք մեր «նոր հայրենիք»՝ Լեհաստան։



ՇԻՄՈՆ ԶԻՄՈՐՈՎԻՉ (1608, Լվով-1629, Կրակով)


Ի ծնե անունը՝ ՕԶԻՄԵԿ


Szymon Zimorowic – Լեհաստանի մեծագույն բանաստեղծներից մեկը։ Ապրել է ընդամենը 20 տարի։


Սիմոնը Պետրոս Դուրյանի (1851-1872) և Միսակ Մեծարենցի (1886-1908) նման վաղամեռիկ հանճար է։


- Էլ չենք լինի 20 և որևէ տարեկան․․․


Ճակատագրի բերումով Սիմոնը հայերեն չի գրել։ Գրել է լեհերեն և լատիներեն, բայց մեր մանչն է։


Լեհ գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրն է։ Հանաք բան չէ:


Եվրոպայում ճանաչում է վաստակել լատիներեն բանաստեղծություններով։


Իրեն կոչել են «Լեհական Պինդար»։


Պինդարը Հին հունական մեծագույն քնարերգուներից է։ Ծնվել է 518 թվին մ.թ.ա.:


Երևի մահացել է։


Սիմոնը ծնվել է բարեկիրթ ընտանիքում։ Հայրը՝ Սիմոն Օզիմեկը վարպետ-քարդաշ էր։


Որդին ևս սկզբում Օզիմեկ ազգանունն էր կրում, որ փոխել են Զիմարովիչի։ Իբր, լավ է հնչում։


Իր մասին բանաստեղծության մեջ, որպես մեռնող պատանի, գրել է մեծ եղբայրը՝ Յոզեֆը։


Սիմոնը թաղված է Կրակովի Դոմինիկյան կոստելում։


Երկու գիրք կա, որոնք Սիմոնի անունից հրատարակել է իր եղբայր Բարտոլոմեյը, որը նույնպես մեծատաղանդ բանաստեղծ էր․

1) Roksolanki - Հովվերգություն (69 բանաստեղծություն). - 1654

2) Moschus polski… Հույն բանաստեղծ Մոսխի քնարերգությունից թարգմանություններ․- 1662-1663.


Պարզել են, որ երկրորդ գրքի հեղինակը Բարտոլոմեյն է։ Շարունակել է եղբոր գործը․․․


Գրականություն (լեհ).

Sz. Zimorowic, Roksolanki, oprac. L. Kukulski, Warszawa 1981.

Sz. Zimorowic, Roksolanki, oprac. L. Ślękowa, Wrocław 1983, „Biblioteka Narodowa” I 73, wyd. 2 zm.

Sz. Zimorowic, Roksolanki to jest ruskie panny, wyd. R. Grześkowiak, Warszawa 1999, „Biblioteka Pisarzy Staropolskich” 13.


ՍԻՄՈՆ ԶԻՄՈՐՈՎԻՉԻ եղբայրը՝

ՅՈԶԵՖ ԲԱՐՏՈԼՈՄԵՅ ԶԻՄՈՐՈՎԻՉ (1597, Լվով-1677, Լվով) –

Józef Bartłomiej Jan Zimorowicz - Գալիցական բանաստեծ, պատմաբան, Լվովի քաղաքապետը։

23 տարեկանում լեհերեն գրել է երգիծական բանաստեղծությունների և լիրիկական երգերի իր առաջին ժողովածուն՝ «Անտառի կազակների կյանքը».


Այդ ժամանակ էլ սկսել է աշխատել Լվովի Մագիստրատում, ընտրվել է Ռադայի պատգամավոր, ստացել տիտղոս՝ «Ականավոր և փառավոր պարոն»։


1623 թվին գրել է իր առաջին պոեմը՝


«Հուշագիր թուրքական պատերազմից», որտեղ փառաբանում էր կազակների հաղթանակը թուրքերի նկատմամբ Խատինի տակ։


1629 թվին իր հարսանիքին եղբայր Սիմոնից ստանում է նվեր՝ 69 բանաստեղծությունների ցիկլ «Ռոկսոլանկներ» (Роксоланки),

Այսինքն՝ «Ռուսինական ասեղնագործեր» (Русинские вышиванки)։

Զիմարովիչը 40 տարի ուսումնասիրել է Լվովի պատմական սկզբաղբյուրները և գրել լատիներեն մենագրություն՝ Leopolis triplex (Եռակի Լվով).

Դա Լվովի առաջին պատմագրությունն էր (1202-1633). Այն նվիրել է «Ամենաազնվական այրերին՝ Լվովի Սենատի անդամներին»։

Գրել է նաև Լվովի հայերի պատմությունը։ Ազգասեր հայ է եղել, բայց կողմ է եղել կաթոլիկ դառնալուն։ Այսինքն հայի ազգությունը չի նույնացրել

առաքելական քրիստոնյա լինելուն։ Արիացի հայեր էինք ու պետք է մնաինք այդպիսիք։


Դարեր անց ճշգրտված ու իմաստավորված կվերադառնանք Հայոց Աստվածներին՝ Արին, Միհրին, Տիրին, Վահագնին, Անահիտին, Աստղիկին․․․


Նրանք մեզ կներեն։ Հիսուսին էլ սիրով կհիշենք․․․


Ի դեպ, «հեթանոս» բառը հունական «էթնոս» («ազգ») բառից է։


Հեթանոս նշանակել է ազգային, ոչ թե վայրենի, ախմախ մի բան, ինչպես մեզ 2000 տարի ներշնչել են։


301-ին մեզ համարյա լրիվ ազգաթափ արին․․․Սակայն օրակարգում Զիմարովիչներն են։


1648 թվին Յոզեֆ Զիմորովիչն առաջին անգամ ընտրվել է Լվովի քաղաքապետ։ Հետագայում մի քանի անգամ վերընտրվել է։


Զիմորովիչը ղեկավարել է Լվովի պաշտպանությունը․

- 1655 թվին Բոգդան Խմելնիցկու ռուս-կազակական զորքերի պաշարման ժամանակ;

- 1672 թվին քաղաքը փրկել է թուրք-թաթարական պաշարումից։ «Կթել» են հայերին ու հեռացել․․․


«Կիթը» կազմակերպել են հայազգի անվանի գրողներ Յոզեֆ Զիմարովիչն ու Յակուբ Գավաթովիչը։


Փրկության այլ միջոց չի եղել․․․1683-ին թուրքերից վրեժը լուծեցին Վենայի տակ։


Շանսատակ արին։

Լվովում մինչև 1939 թիվ եղել է Բ․ Զիմորովիչի անվան փողոց, որը 1944 թվին վերանվանվեց Մ․ Լերմոնտովի փողոց,


1996-ին՝ Ջ․ Դուդաևի փողոց։ 2010-ին բախտ եմ ունեցել լինել այդ գեղեցիկ փողոցում, Լվովի կենտրոնում։


Լերմոնտովի անունը դրել են ուկրաինացիների ինադու։


Դուդաևի անունը դրել են ռուսների ինադու։


Ռուսացնելու-չռուսացվելու հակամարտություն է։


Մեթոդաբանությունը սխալ է։


Լվովը շենացրել ու փրկել է Զիմորովիչը։ Նա էլ արժանի է հավերժանալու Լվովում։

Իսկ շոտլանդացի Լեռմոնտին և չեչեն Դուդաևին պարտադիր չէ հայի հաշվին մեծարել։


Գրականություն (ուկր)

Бартоломей Зіморович; «Потрійний Львів. Leopolis Triplex», Пер. з латин. Н. Царьової; Наук. комент. І.Мицька;

Відп. ред. О. Шишка. — Львів, «Центр Європи», 2002. — 224 с ISBN 966-7022-30-7

Mikroskop pana Jurka — Львівський «Край світу»


Օզիմեկ անունից գլուխ չհանեցի։ Ավելի ճիշտ՝ օձի գլուխ հանեցի։


Գուցե՞ հայերեն է՝ Օձիմեկ։ Օձը Հնում պաշտվել է։ Եթե ինչ-որ մեկը «Օձի մեկն» է, ապա մեծարգո մարդ է։


«Խոզի մեկն» ուրիշ բան է։


Ալգորիթմական արժեքը․

Ոձի+մեկ=52+40=92 (ուրան)

Ոձ+իմեկ=41+51=92

Օձիմեկը պարունակում է ուրանի սինթեզի 5 բանաձև։ Երեքը՝ ընթերցողին։


Ուրանով զինված օձ է։


Օ տառի համարը Հայոց 36-տառանի Մայր Այբուբենում Ո տառի համարն է՝ 24:


Օզիմեկ անվան իմաստը ճշտելու համար պետք է դիմել


Ստուգաբանության Մեծամորին՝ Գոհար Պալյանին։


Մեծ տիկնոջը չանհանգստացնելու համար կարելի է դիմել Արեգ Դյուշունցին, որին նշանակել եմ Երկիր մոլորակի Գլխավոր ստուգաբան։ Սակայն Արեգն ուրիշ գործերով է զբաղված․մտածում է՝ ինչպե՞ս փրկել մարդկությունը հաջորդ Ջրհեղեղից, որն, իբր, պատահելու է մոտ 40 հազար տարի հետո․․․


Խի՞ փրկենք։ Որ մեր գլխին Ցեղասպանություն սարքե՞ն։


Հայոց Աշխարհին հիմա ոչ թե Նոյ-2 է պետք, այլ Նեմեսիս-2…


Վիկտոր Վահանյան

Comments


Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page