04.06.2023
ԿԱԵՏԱՆ ԱԲԳԱՐՈՎԻՉ (1856-1909) –
Ամենաընթերցվող լեհ հեղինակներից է։
Ազնվական Անիից ի Լեհաստան։
Տոհմանշանի վրա Անիի շունչ կա։
Մի ագամ Սոճի քաղաքում (ճիշտը Սոճի է՝ սոճի ծառից, «Սոչին» ռաբիզ բան է),
լեհերի շրջապատում ասի իրենց նախագահ Անջեյ Դուդայի խոսքերը․
«Առաջին լեհ մտավորականները հայեր են եղել»։
Պատկերացրեք, ի՞նչ բողոքի ալիք կլիներ,
եթե լեհ բառի ու լեհերի տեղ լիներ ուրիշը;
Լեհերը չզարմացան, երեսները, կներեք, մամի ոռ չսարքեցին, ընդհակառակը,
գոհունակությամբ ընդունեցին իմ (Դուդայի) խոսքերը․
- Ճիշտ է, - ասին, հիշեցին անվանի լեհահայերի՝
գրող Աբգարովիչ, քիմիկ Լուկասևիչ, կինոռեժիսոր Կավարելովիչ․․․
Առիթից օգտվելով, որ ընձեռնել է խմբագրությունը,
հիշենք (մի բույլ արդեն հիշել ենք) Աբգարովիչին ու մյուս վիթխարի լեհահայերին։
Սկսենք հայ ազգի գրողներից, քանի որ գրողները կարող են գրել․․․
Անվանակոչ․
Սիմոն Լեհացի, Շիմոն Շիմոնովիչ, Յակուբ Գավաթովիչ, Շիմոն և Բարտոլոմեյ (Յոզեֆ) Զիմորովիչներ,
Հովհան Թովմաս Յոսեփովիչ, Յուզեֆ Եպիֆանի, Յուզեֆ Դինոսի, Յան Կլեմենս Մինասովիչներ,
Դավիթ և Ադոլֆ Աբրամովիչներ, Կարոլ Անտոնևիչ, Յուլիուշ Սլովացկի․ Յան Զաքարիասևիչ,
Յուզեֆ և Իգնացի Նիկորովիչներ, Կաէտան Աբգարովիչ, Զգիբնեվ Հերբերտ, Թադեուշ Զալեսկի․․․
Էլի կան։ Մի ամբողջ գրականություն։ Նույն մասշտապը՝ Ռումինիայում․․․
ԿԱԵՏԱՆ ԱԲԳԱՐՈՎԻՉԻ ՄԱՍԻՆ․
«Կաետան Աբգարովիչ (Kajetan Abgarowicz; կեղծանունը` Սոլթան Աբգար, օգոստոսի 7, 1856, Չեռնյովե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - հուլիսի 27, 1909, Տրուսկավեց, Դրոգոբիչի պովիատ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա և Տրուսկավեց, Drohobych (district), Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհահայ գրող, Աբգարովիչների ազնվական տոհմից։ Ապրել և ստեղծագործել է Լեհաստանում։ Աշխատակցել է «Հողագործ» լեհերեն ամսագրին։
Ծնվել է Ստանիսլավ (ներկայումս՝ Իվանո-Ֆրանկովսկ) քաղաքի մոտ գտնվող Չեռնյովե բնակավայրում (այժմ՝ Ուկրաինա), հայ կալվածատիրոջ ընտանիքում։ Մայրը լեհուհի էր։ Ստացել է լեհական կրթություն։
Գրել է վեպեր, բանասիրական գրքեր, ինչպես «Չղջիկների ակումբը», «Նեա», նաև մի վեպ՝ լեհահայերի կյանքից՝ «Նախանձ» վերնագրով։ Իր կյանքից վերցրած դեպքերի մի շարք էլ լույս է ընծայել «Գյուղական բակից» խորագրով, բոլորն էլ լեհերեն։ 1901 թվականին Լվովում լեհ մտավորականների հետ հիմնադրել է «Զարյա» հանդեսը։ Առաջին վեպը՝ երկհատոր «Ամուրիների ակումբը», լույս է տեսել 1892 թվականին, Լվովում։ Հայտնի են նաև «Ցարական կայսրությունից» (1892), «Խաբված հույս» (1894), «Սիրային համաձայնություն» (1894), «Գյուղական բակից» (1895) երկերը։ Գրական գործունեության վերջին շրջանի գործերից են «Բավական ուշ է», «Էմիրի մահը», որոնք լույս են տեսել 1909 թվականին։ Կաետանի վեպերի թեման եղել է լեհական շլյախտայի կյանքը։ Գրել է նաև տնտեսագիտական բնույթի հոդվածներ, որոնք հրապարակվել են «Հողագործ» (լեհերեն) հանդեսում։
Աբգարովիչ տոհմի զինանշանը
Վիկտոր Վահանյան