top of page

Մոռացված հայեր. Յակուբ Գավաթովիչ

24.05.2023

Ուկրաինացիները հիշում են Հակոբ Գավաթին

Հուշատախտակ Կամյանկա-Բուզկայում, Լվովի մարզ

Пам’ятна дошка у місті Кам’янка-Бузька Львівської області:



ՀԱԿՈԲ ԳԱՎԱԹ

ՅԱԿՈՒԲ ԳԱՎԱԹՈՎԻՉ

JACOB GAWATTHOWIC


Լեհահայ և ուկրաինահայ գրող Լվովից։


Գրում են ըստ լեզվի․ լեհ-ուկրաինական, լեհական, ուկրաինական գրող։


Գլխավորը՝ հայը, որպես գրող, չկա։ Իրականում հայն է գրել։ Վիլյամ Սարոյանը գիտեր․ «Գրում եմ անգլերեն ամերիկական միջավայրի մասին, բայց ոգին, որ ինձ ստիպում է գրել, հայկական է։ Ուրեմն, ես հայ գրող եմ»։


Հակոբ Գավաթի բնակավայրը՝ Լվով, Լեհական թագավորություն ՌԵՉ ՊՈՍՊՈԼԻՏԱ։

Ռեչ Պոսպոլիտան Լեհական կայսրություն էր՝ Լեհաստան, Լիտվա, Ուկրաինա, Բելառուս, մասամբ՝ Ռուսաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Մոլդովայի, Սլովակիայի տարածքներում։


Լեհաստանն ինչպե՞ս դառավ գերհզոր երկիր, գրավեց Մոսկվան։


Անիի հայության «մատը խառ է»։


Հակոբ Գավաթովիչից մինչև Եժի Կավալերովիչ (տատիկը հիշել է հայկական ազգանունը՝ Կավալերյան) լեհահայերը լեհերից ոչ քիչ մեծ մտավորականներ են տվել Լեհաստանին: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի խոսքը՝ «Լեհաստանի առաջին մտավորականները հայեր են եղել» (ասել է 2017 թ․Անիի հայերի Լեհաստան գալու 650-ամյակին նվիրված իր ճառում) իրականություն է, ոչ թե հաճոյախոսություն։


Հակոբ Գավաթ (Գավաթովիչ, լեհ.՝ Iacob Gawatthowic, մարտի 17, 1598, Լվով, Լվովյան հող, Ruthenian Voivodeship, Մալոպոլյան պրովինցիա, Ռեչ Պոսպոլիտա - հունիսի 17, 1679, Լվով) հայկական ծագմամբ լեհ և ուկրաինացի գրող, եկեղեցական և մշակութային-կրթական գործիչ, թարգմանիչ։


Մի քիչ ավելի մանրամասն․


«Հակոբ Գավաթովիչը ծնվել է Լվովում՝ հայ քաղքենիների ընտանիքում։ Կրթություն է ստացել լվովյան դպրոցում և Կրակովի Յագելոնյան համալսարանում։ Այնուհետև դասավանդել է Կամենկա Ստրումիլովայում (այժմ՝ Կամենկա Բուգսկայա), եղել է Բերեժանի քաղաքի քահանա։ Վանականություն է ընդունել Գավաթ անվան ներքո։

1655 թվականին՝ կազակների զորքերի կողմից Լվովի պաշարման ժամանակ, մասնակցել է Բոգդան Խմելնիցկու հետ բանակցություններին։


1672 թվականին՝ թուրքերի կողմից Լվովի պաշարման ժամանակ, մեծ դեր է խաղացել քաղաքը պաշտպանելիս։ Երբ թուրքերը մոտեցել են քաղաքին, բնակիչների մեծ մասը, այդ թվում՝ քաղաքային հյուպատոսները (բացի հայ քաղաքագլուխ բանաստեղծ Ժոզեֆ Զիմորովիչից), փախուստի են դիմել։ Գավաթովիչը ևս մնացել է քաղաքում՝ աղքատների և հիվանդների հետ։ Հակոբ Գավաթովիչն այդ ժամանակ արքեպիսկոպոսության կառավարիչն էր և ջանասիրությամբ զբաղվում էր քաղաքի ազատագրմամբ, իրականացնում եկեղեցական ծառայությունը և ոսկի ու արծաթ հավաքում փրկանքի համար։ 1672 թվականի հոկտեմբերի 1-ին նա կամավոր գնացել է թուրքական ճամբար՝ թուրք ղեկավարների հետ փրկագնի չափը համաձայնեցնելու նպատակով։ Փաշան ձգտում էր ստանալ 80 000 դուկատ, և Գավաթովիչը մեծ դժվարությամբ կարողացավ հայթայթել այդ գումարը։ Իր կողմից նվիրաբերել է արծաթյա տակառ։ Այդ գործողությունների արդյունքում Լվովն ազատագրվել է»։


Երկու հայ մարդ - Գավաթովիչ և Զիմորովիչ - փրկել են Լվովը։


«Գավաթովիչը լեհերեն մի շարք քարոզների և բանաստեղծությունների հեղինակ է, մասնավորապես․


«Ողբերգություն կամ Աստծո սուրհանդակ սուրբ Հովհաննես Մկրտչի մահվան պատկերը» (1619),

«Քարոզներ» (1629),

«Համբերության դպրոց» (1640),

«Հոգևոր սիրո հայելի» (1645) և այլն։


Հակոբ Գավաթովիչին է պատկանում մեր ժամանակներ հասած ուկրաինական ժողովրդական լեզվով գրված առաջին դրամատիկական տեսարանների հեղինակային իրավունքը։ 1619 թվականին Կամենկա Ստրումիլովայում՝ Հովհաննես Մկրտիչի հիշատակի օրվա տոնավաճառում, առաջին անգամ բեմադրվել է Գավաթովիչի բանաստեղծական հինգ գործողությունից բաղկացած դրաման՝ Նոր Կտակարանի «Ողբերգություն կամ Աստծո սուրհանդակ սուրբ Հովհաննես Մկրտչի մահվան պատկերը» թեմայով։ 2-րդ և 3-րդ գործողություններից հետո դերասանները խաղացել են երկու մնջախաղ ուկրաիներենով՝ «Պարկում գտնվող կատվի մասին» և «Լավագույն երազ»։ Դրանցում ներկայացվել են պարզ և խորամանկ մարդու ազգային կերպարները, առկա են ուկրաինական կենցաղի շատ մանրամասներ։ Այդ մնջախաղերից է սկսվում ուկրաինական կատակերգության պատմությունը։ Նույն թվականին «Ողբերգության…» տեքստը տպագրվել է լեհ հրատարակիչ Յան Շելիգի»։


- Մինչև հայ Հակոբ Գավաթը էլ ո՞ր գրողն է գրել զուտ ուկրաիներեն։


Եղել են արևելյան սլավոն-ռուսների մեծ պատմական ստեղծագործությունները՝ հանելուկային «Վելեսի գիրքը» (Книга Велеса), «Անցյալ տարիների պատմությունը» (Повесть временных лет), «Խոսք Իգորի գնդի մասին» (Слово о полку Игореве).

Բայց ուրույն ժողովրդական-գրական ուկրաիներենը, ինչքան հասկացա, սկսվել է Գավաթից։ Համենայն դեպս, ինքը առաջիններից մեկն է։


Վիկտոր Վահանյան


Գրականություն (ուկր.)

Мазурак Я., Ткачов С., Ханас В. Ґаватович Якуб // Тернопільський енциклопедичний словник. —

Тернопіль: видавничо-поліграфічний комбінат «Збруч», 2004—2010. — ISBN 966-528-197-6, том 1, 2004.

Мазурак Я. Літературна Бережанщина: Біографічний довідник. — Бережани, 2000.

Comments


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page