top of page

Մոռացված հայեր. Յանուշ Սլովացկի

  • 3 июн. 2023 г.
  • 2 мин. чтения

03.06.2023

ՅԱՆՈՒՇ ՍԼՈՎԱՑԿԻ (1804-1849) –

Լեհ մեծ բանաստեղծ


Սլովացկու մասին․

«Յուլիուշ Սլովացկի (Slowacki),

(օգոստոսի 23, 1809, Կրեմենեց, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 3, 1849 կամ ապրիլի 4, 1849, Փարիզ), լեհ բանաստեղծ, թատերագիր։ Յուլիուշ Սիցկևիչից հետո լեհ ռոմանտիզմի մեծագույն դեմքը։

Ավարտել է Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1828)։

Առաջին իսկ թատերախաղերում («Մարիա Ստյուարտ», 1830, «Մինդովգը, Լիտվիայի արքան», 1831) փորձել է ստեղծել քաղաքակսան բախումների և մարդկային կրքերի ողբերգություն։ 1831 թվականից եղել է վտարանդի։ 1832-1833 թվականներին լույս է տեսել նրա «Պոեզիա» (հ․ 1-3) երկերի առաջին ժողովածուն։ 1837 թվականին, Բեյրութ մեկնելու ճանապարհին, մոտ մեկ ամիս եղել է Անթիլիասի հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի մայր եկեղեցում, որտեղ գրել է իր հայտնի «Անհելին» (1838) այլաբանական պոեմը։ «Կորիան» (1834), «Բալլադինա» (1834, հրատարակվել է 839),«Լիլիա Վենցա» (1840) և այլ թատերախաղերում, օգտվելով դիցաբանությունից և բանահյուսությունից, արտացոլել է լեհ ժողովրդի ազգային խառնվածքը, պասս, միջավայրը։ Նրա գեղագիտական ելակետը «հոգևոր հեղափոխության» ըմբռնումն է։ Այդ գաղափարով է օգտագործված նրա ամբողջ ստեղծագործությունը, մասնավորապես՝ խոհափիլիսոփայական, քնարական բանաստեղծությունները («Ագամեմնոնի դագաղը», «Ներբող ազատության», 1830, «Ճգնավորը», 1830, «Հիմն․․․», 1839 և այլն) և քնարական («Շվեյցարիայում», 1839) ու հոգեբանական («Ճամփորդություն Նեապոլից սուրբ երկիր», 1840) պոեմները։ Սլովացկու գլուխգործոցը «Բենյովսկի» (1840-1841, անավարտ պոեմն է, հրատարակվել է 1841)։ Ուշ շրջանի դրամաներում կրոնամիստիկական տարրերի առկայության դեպքում անգամ չեն վերանում Սլովացկու ո՛չ հայրենասիրական ձգտումները («Կսյոնձ Մարեկ», 1843), ո՛չ սոցիալական բախումների նկատմամբ հետաքրքրությունը («Սոլոմեի արծաթե երազը», 1844)։ 1840-ական թթ․ Սլովացկու քնարերգությունը ձեռք է բերել տիեզերական պատկերավորություն, մարգարեական կրքոտություն, ներթափանցված է հեղափոխության պայթյունի լարված սպասումով։

Սլովացկու փիլ-պատմ․ հայացքների սինթեզը պետք է դառնար «Արքա Ոգին» (անավարտ, 1847) հերոսապատումը։ Այս և «Բալլադինա» երկերի լեհահայ կերպարների (Հերա, Արմենչիկ, Կիրկոր) հոգեբանական քննությունը, ինչպես նաև Սլովացկու գանգի արմենոիդ լինելու վարկածը լեհ որոշ գիտնականների (ակադեմիկոս Քլեյներ, պրոֆեսոր Սլուչկևիչ) ենթադրել է տվել, թե բանաստեղծի նախնիները հայկական ծագում ունեն»։


Հայտնի է, որ մայրը՝ Սոլոմեա Յանուշևսկայան, հայուհի էր։

Հայրը՝ Էուզեբիուշ Սլովացկին՝ չգիտեմ, ի՞նչ էր, պրոֆեսոր էր։

Ստացվում է Ժիրիկի նման․ «Մայրս հայուհի է, հայրս՝ պրոֆեսոր»։

Սլովացկին արմենոիդ է։ Հայ լինելու համար հերիք է։

Հայրը Ուկրաինայից էր։ Ազգությամբ ո՞վ էր կամ ի՞նչ էր հաշվվում, ուկրաինացի, լեհ, լիտվացի, թե հայ, չգիտեմ։

Գիտեմ, որ որդուն էր քաշել՝ բանաստեղծ էր և դրամատուրգ։


Լեհահայերի մեծ պոեզիան, թեկուզ օտար լեզվով, թեկուզ չգիտակցաված, Անիի կարոտից է ծնվել․․․

Եթե Լեհ մեծ պոեզիայից հանեք հայազգի բանաստեղծներին

(Շիմոն Շիմոնովիչ, Շիմոն և Յոզեֆ Զիմարովիչներ, Յան Սլովացկի, Յուզեֆ Նիկորովիչ), ո՞վ կմնա։

Մի այդքան էլ հազիվ խոշոր բանաստեղծ մնա՝ մեծն Ադամ Միցկևիչին ու ընկերները։ Բայց այն կլինի՞ մեծ։

Անհամեստություն չլինի ասել, որ եթե լեհ և ռումին հայազգի գրողներին չհաշվենք,

ապա իրենց փայլը կխամրի՝ Արևը կդառնա Լուսին։


Հիշատակ Յուլիուշ Սլովացկուն

Տապան Մոնմարտրի գերեզմանոցում;

Դամբարան Վավելի տաճարում;

Հուշարձան Վրոցլավում


Հայերեն գրականություն

Բելլա Բարսեղյան, Յուլիուշ Սլովացկու արյան կանչը՝ հայ և լեհ Արքա-Ոգին, Տիգրան Մեծ, Երևան 2012։


Վիկտոր Վահանյան

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page