top of page

Մոռացված հայեր. Շիմոն Շիմոնովիչ

22 мая 2023 г.
2 мин. чтения

22.05.2023

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԻՄՈՆ –

ՇԻՄՈՆ ՇԻՄՈՆՈՎԻՉ


Ժամանակի-տարածության մեջ միլիոնավոր մեծ հայեր են եղել ու մոռացվել։ Փորձում եմ հիշել ոմանց։ Թող այն Աշխարհում զգան, որ Երկրի վրա իրենց հիշող կա, որ մեր ազգը իր լավ զավակներին չի մոռանում․․․


Վերջերս գրեցի լեհահայ չորս մեծ նկարչի մասին, որոնցից մեկը՝ Եժի Շիմոնովիչը (Սիմոնյան), Ռաֆաելից ոչնչով պակաս չէ (գրում են ընթերցողները), իսկ մենք հանգիստ քնել ենք։


Սովետի ժամանակներից մի դեպք հիշեցրեց։ Մի հայ մարդու ռուս ընկերը Գորկի (Նիժնի Նովգորոդ) քաղաքից հյուր է գալիս (Ախալցիխե):


Երբ վերադառնում է, տնային արախ է հետը տանում, ընկերներով խմում են և պատմում է իր հայ ընկերոջ մասին։ Իր լեզվով ասեմ․

«У него под кроватью баллон водки, а он спокойно спит».


Եկել եմ Գալիցիա, թույլ տվեք Գալիցիայի հայազգի գրողներից էլ հիշեմ։


Սիմոն Լեհացին և, հատկապես, մեծ կինոռեժիսոր Եժի Կավալերովիչը մոռացված չեն։


Կավալերովիչը նաև գրող էր՝ թատերագիր։ Ազգասեր հայ էր, նույնիսկ հայերեն գիտեր․․․


Մի քանի խոսք Շիմոն Շիմոնովիչի՝ Սիմոն Սիմոնյանի (1558-1629) մասին:


Այս փառահեղ Սիմոնը Լեհ գրականության նոր ժանրի՝ ռուսինների գյուղական երգերի ("селянки") հիմնադիրն էր։


Ինչ վիճակում էլ լինենք, պետք մեր հանճարներին հիշենք ու իրենց գործը որպես խորհուրդ ընկալենք։


Սիմոնյան Սիմոնը կամ Շիմոն Շիմոնովիչը ծվել է 1558 թվին Լվովում, հայկական ընտանիքում։


Հայրը չինովնիկ էր, կոնսուլ՝ պատգամավոր։ Հետագայում իրավաբանորեն դասվեց Շլյախտայի՝ Ազնվականության շարքը։


Սիմոնը սովորել է Կրակովի համալսարանում, հետո՝ Բելգիայում և Ֆրանսիայում։

Լեհաստան վերադառնալուց հետո զբաղվել է մասնավոր մանկավարժական գործունեությամբ։


Շիմոնովիչի աշակերտներից էին Կիեվի մեծ կանցլեր և զորավար Թոմաշ Զամոյսկին, որի քարտուղարն էր,


Կրակովի Կոստելի (Լեհական եկեղեցու) պետը՝ Յակով Սոբեսկին, բանաստեղծներ Թոմաշ Դրեզները և Յան Ուրսին։


Շիմոնովիչը Զամոյսկու Ակադեմիայի հիմնադիրներից ու ղեկավարներից էր։

Ակադեմիայում կազմավորել է «ռուսական տպարան», որտեղ լույս էին տեսնում գրքեր սլավոնական լեզուներով։


Բազմաժանր վիթխարի գրող է։


Մահացել է 1629 թվին Զամոստյայի մոտակա Չերնեչին գյուղում։


Շիմոնովիչի ստեղծագործությունները բարձր են գնահատել Եվրոպայի մեծագույն գրողներն ու գրականագետները։


Ադամ Միցկևիչը Շիմոնովիչի «Հնձվորուհիները» («Жницы») համարում էր ամենաժողովրդականն ու ամենաճշմարտացին;


Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Իոսիֆ Սկալիները գրել է․


Շիմոնովիչը որպես բանաստեղծ գերազանցում է նունիսկ անտիկ բանաստեղծներին․․․


Կարելի է բարձր կարծիքների շքերթ կազմակերպել։ Փա՜ռք իրեն ու Լեհաստանին․․․

Սակայն Հայաստանն ու՞ր մնաց։

Շիմոնովիչի զինանշանը



Վիկտոր Վահանյան



Գրականություն

Szymon Szymonowicz i jego czasy. Rozprawy i studja, Zamošč, 1929.

Польская литература․ Архивная копия от 13 февраля 2015 на Wayback Machine/ История всемирной литературы:

В 8 томах / АН СССР; Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1983—1994.

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page