top of page

Մոռացված հայեր. Սիմոն Բոգուշ (Պողոսյան)

  • YO
  • 15 мая 2023 г.
  • 1 мин. чтения

ՄՈՌԱՑՎԱԾ ՀԱՅԵՐ


Ավելի ճիշտ՝ կիսամոռացված։


Այնքա՜ն մեծ հայեր ունենք Աշխարհով ու Ժամանակով մեկ, որ չենք հասցնում մոռանալ, ուր մնաց թե՝ հիշել․․․


ՍԻՄՈՆ ԲՈԳՈՒՇ, ՇԻՄՈՆ ԲՈԳՈՒՇԵՎԻՉ

(ՊՈՂՈՍՅԱՆ ՍԻՄՈՆ; 1575-1648) – Լեհաստանի մեծագույն նկարիչներից, Լվովի հայերից էր։

Սիմոն Բոգուշ

Սիգիզմունդ III թագավորի դիմանկարը

1612-1613


«ԱՌԱՋԻՆ ԼԵՀ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՀԱՅԵՐ»

Անջեյ Դուդա

Լեհաստանի նախագահ, 2017

Ասել է Անիի հայերի վերաբնակեցման 650-ամյակի առթիվ իր ճառում


14-րդ դարում Անիի հայության մի հոծ զանգված տեղափոխվեց Գալիցիա, հիմնականում՝ Լվով։


Գալիցիայում հայկական եկեղեցի է մնացել դեռևս 11 դարից։ Աչքատար։ Նույնանուն հայկական եկեղեցի կա նաև Ռումինիայում։


Հայերի գալուստով Լեհաստանը ծաղկեց և․․․ ձուլեց հայերին։


Լվովում ունեինք սեփական պրեֆեկտուրա, երեք հայկական եկեղեցի։ Հիմա մեկն է։


Նույնիսկ հայկական զորք ունեինք, 5000-ոց այրուձի՝ երկու հեծելագունդ, որոնք հերոսական մասնակցություն են ունեցել Եվրոպայի մեծ կռիվներին (1410 թ. տեֆտոնների դեմ և 1683 թ. թուրքերի դեմ, Վենայի տակ):


Հետո Լեհական ուժը պայթեց Մոսկվայի վրա․․․


Ինչպես միշտ, հայերը կռվում էին երկու կողմից, օտար կռիվներում՝ իրար դեմ․․․


- Աստված․․․


Դու էլ մեզ հավատա



ՎԻԿՏՈՐ ՎԱՀԱՆՅԱՆ


15.05.2023

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page