02.06.2023
ԱՆՑԱ ԱՅՍ ԿՅԱՆՔԵՆ ԻԲՐԵՎ ԱՆԾԱՆՈԹ
Վիկտորիա Աղանուրյանի այս խոսքը միայն իր մասին չէ՝ բոլոր բանաստեղծների մասին է, Նաև՝ հայերիս մասին է․․․ Բոլոր տեսակի հայերի մասին։ Աստվածատուր հայերի, հազիվ ապրող հայերի և նրանց, որ կարծում են, թե իրենց Աստված է ցռել Ազգի ու Մարդկության գլխին:
ՎԻԿՏՈՐՅԱ ԱՂԱՆՈՒՐ
VITTORIA AGANOOR (1855-1910)
Իտալիացի մեծ բանաստողծուհի
Վիկտորյա Աղանուրի բանաստեղծությունները ամենագեղեցիկ ստեղծագործություններն են, որ երբևէ գրվել են իտալացի կնոջ ձեռքով:
Բենեդետո Կրոչե
Իտալացի փիլիսոփա, քննադատ
Ցավալի է, որ հայ աշակերտներն ու երիտասարդները այդ գեղեցկությունից զուրկ են։
Թարգմանություններ կան, դեռևս 1905 թվին է թարգմանվել հայերեն։
Վիկտորիան սիրել է Հայսատանը․․․
Ա՛յ քեզ Սիլվա Կապուտիկյան․․․
Վիկտորիան 1901 թվականին ամուսնացել է իտալյացի ազնվական Գվիդո Պոմպիլի հետ։
Հիվանդացել է քաղցկեղով։ Մահացել է վիրահատման ժամանակ։
Թաղման օրը գերեզմանոցում ամուսինը ինքնասպան է եղել ․․․
Թաղել են իրար կողքի․․․
Այսպիսի ճակատագիր գեղեցիկ բանաստեղծություններով գեղեցիկ հայուհուն։
Ինչու՞ եմ ասում «Մոռացված»,
երբ Դանթեի, Լեոնարդո դա Վինչիի, Վերդիի, Վիվալդիի, Պագանինիի, Կառուզոյի․․․․
Աստվածատուր Ազգի մեծ բանաստեղծուհին է։
Որովհետև հայերը արանքից կորան,
Կորավ Էդվարդ Աղանուրյանը՝ մնաց Վիկորիա Աղանուրը․
- Փա՜ռք Էդիկին։
Այս ստից անունով սովորական հայից Ո՜վ և Ի՜նչ է ծնվել!!
«Վիկտորյա Աղանուր
(Վիկտորյա Աղանուրյան, մայիսի 26, 1855, Պադովա, Ավստրիական կայսրություն - մայիսի 8, 1910, Հռոմ),
Հայազգի իտալական բանաստեղծուհի։
Ծնվել է Մադրասից գաղթած հայ ազնվականի ընտանիքում։ 1881–1890 թվականներին ապրել է Նեապոլում։
1890 թվականից ընտանիքով տեղափոխվել է Վենետիկ
Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել «Նոր անթոլոգիա» ժողովածուում, որը նկարազարդել է քույրը՝ Ելենան։
Առաջին գիրքն Աղանուրը հրատարակել է 1900 թվականին։
«Նոր լիրիկա» (1908) ժողովածուում ամփոփված են Աղանուրի քնարական բանաստեղծությունները։
Աղանուրի մասնակցությամբ Արսեն Ղազիկյանը հայերեն է թարգմանել
նրա «Հավիտենական զրույց» (1905) և «Նոր երգեր» (1910) բանաստեղծությունների ժողովածուները։
Իր ստեղծագործություններում Աղանուրը արտացոլել է նաև հարազատ ժողովրդի բախտը,
հայրենի օթևանից զրկված իր եղբայրների վիշտը («Հեռավոր եղբայրներիս»)»։
--------------------------------------------------------
«Աղանուր բանաստեղծուհի է ոչ միայն
նրբազգաց, այլև խորազգաց և հմուտ քերթող իտալական լեզվի տաղաչափության»:
Ղեւոնդ Ալիշան
«Իր բանաստեղծությունը խորը եվրոպական գեղեցկագիտության բոլոր ստացիկ հրապույրներուն ներքև կտրոփե
պարզ, սրտաբուխ զգացողություն մը, որ կմատնէ քերթողուհվույն արենակցությունը Քուչակին ու Աբովյանին հետ»:
Արշակ Չոպանյան
---------------------------
Ահա մի տեղեկություն Աղանուրյան տոհմի մասին․
«Հայ մշակույթի պատմության մեջ մեծ ներդրում ունեն Աղանուրյան մեծարելի ազգատոհմի երևելի դեմքերը: Նրանք սերում են Ջուղայից, որտեղ ապրել են մինչև Շահ Աբասի արշավանքները, որից հետո հայ շատ բախտակիցների հետ գաղթել են Պարսկաստան և մինչև 1770-ական թվականներն ապրել Նոր Ջուղայում, իսկ XVIII դարի վերջերին տեղափոխվել են Հնդկաստան:
Տարբեր վավերագրերում պահպանված տեղեկությունները վկայում են, որ Աղանուրյան գերդաստանի գործիչներն զբաղվել են բարեգործությամբ, կազմակերպել հանգանակություններ, միջոցներ ներդրել ազգային խնդիրներ լուծելու համար, կառուցել եկեղեցիներ, բացել կրթական հաստատություններ: Այս ազգատոհմի հարուստ կենսագրությունն իրենց գործունեությամբ լրացնում են հոգևոր գործիչներ Հարություն և Պետրոս Աղանուրյանները, պատմաբան, աստվածաբան և թարգմանիչ Մկրտիչ Աղանուրյանը, որ Կալկաթայում 1820 թ. «Իմաստախնդրեան միաբանություն» կազմակերպության աթոռակալն է եղել:
Աղանուրյան տոհմի մի շառավիղը՝ Աբրահամը և իր որդիները ծնվել են Մադրասում: Աբրահամի կինը՝ Մարիամ-Թերեզան, Մուրատյան վարժարանի բարերար Սամուել-Մուրատի դուստրն էր: 1840 թվականին ընտանիքը տեղափոխվում է Եվրոպա՝ հաստատվելով նախ Փարիզում, հետո՝ Վենետիկում:
Ղևոնդ Ալիշանը իր «Հայ-Վենետ», «Մանկունի» և «Նուագք» աշխատություններում բավականին համակրանքով է խոսում Աբրահամ Աղանուրյանի ազգանպաստ գործերի մասին: Բայց Աղանուրյան տոհմի ամենահայտնի անունը թերևս Աբրահամ Աղանուրյանի թոռնուհին՝ բանաստեղծուհի Վիկտորյա Աղանուրյանն է:
Վիկտորյա Աղանուրյանը ծնվել է 1855 թ. մայիսի 26-ին Իտալիայի՝ Պադովա քաղաքում, իսկ 1890 թ. ընտանիքով տեղափոխվել է Վենետիկ: Նա ստեղծագործել է իտալերեն:
Վիկտորյա Աղանուրը իտալական հանրությանը հայտնի է որպես տասնիններորդ դարի վերջի և քսաներորդ դարի սկզբի իտալացի մեծագույն բանաստեղծուհիներից մեկը: Բանաստեղծուհու կենսագրականներում միայն հպանցիկ, երբեմն էլ աննշան փաստվում է, որ նրա հայրը հայ է:
Ժամանակի իտալական մամուլը լայնորեն արձագանքել է Աղանուրյանի ստեղծագործություններին, իսկ նշանավոր բանաստեղծներ Ջ.Կարդուչչին, Ջ.Լեոպարդին, Ադա Նեգրին նրան համարել են իտալական արդի բանաստեղծության ամենից գեղեցիկ դեմքերից մեկը: Նրա արվեստում գնահատել են մտածումների ինքնատիպությունը, զգացմունքների հազվագյուտ խորությունը:
Տեսքով զվարթ, բայց ոչ երբեք հասկացված...
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը կրում էր «Հավիտենական զրույց» անվանումը (որը նկարազարդել էր քույրը՝ Ելենան), հրապարակվել է 1900 թ. և մեծ ճանաչում ու փառք բերել հեղինակին:
Վիկտորյա Աղանուրի ամուսինը իտալական խորհրդարանի պատգամավոր կոմս Գաիտո Բոմբիլին էր:
Աղանուրը թեև ստեղծագործում էր իտալերեն, բայց չափազանց մտահոգ էր իր երկրի, ժողովրդի քաղաքական ճակատագրով: Վիկտորյա Աղանուրյանն իր հայրենասիրական բանաստեղծություններում արձագանքում էր իր ժողովրդի ազգային ինքնության, հինավուրց ազնվական վեհության և սեփական ուժն ու իրավունքները վերագտնելու ազգափրկիչ խնդիրներին: Դրանց իրականացումը չէր պատկերացնում առանց ազատագրական պայքարի:
1910 թ. անհաջող վիրահատության արդյունքում վախճանվում է Վիկտորյան, իսկ նրա ամուսինը՝ Գաիտո Բոմբիլին ինքնասպան է լինում հենց կնոջ աճյունի մոտ, և երկուսին էլ հողին են հանձնում միաժամանակ»:
- Աստված լուսավորե՛ ձեր հոգիները
Վիկտոր Վահանյան