top of page

Մոսկովյան վիրուսի հայ զոհը


Ուրբաթ երեկոյան «Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը: Ավելի վաղ կինն եղել է Սեչենովսկու համալսարանի համաճարակաբանության ինստիտուտի մասնագիտական կրթության ամբիոնում պրոֆեսոր, «MK»-ին հղում անելով հաղորդում է news.am-ը:


69-ամյա կինը հոսպիտալացվել էր իր բնակարանից մարտի 23-ին: Սկզբում նա տեղափոխվել է հիվանդանոց բարձր ջերմությամբ եւ դժվարացած շնչառությամբ:


Սակայն նրա վիճակը չէր լավացել, եւ ուրբաթ ցերեկը հիվանդին տեղափոխել էին ուրիշ հիվանդանոց, որտեղ նախնական հաստատվել էր COVID-19 ախտորոշումը: Մի քանի անց Հասրաթյանը մահացել էր: Բժիշկները ճշտում են՝ արդյոք մահվան պատճառը կորոնավիրուսն էր: Ըստ նախնական տեղեկատվության՝ վերջին շրջանում կինը չէր մեկնում արտերկիր եւ չուներ շփում կորոնավիրուսով հիվանդների հետ:

Արփիկ Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, վիրուսային հեպատիտների բուժման ոլորտում կարկառուն մասնագետ:




32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page