Մոսկվայում տագնապով ոտքի են հանել ՕՄՈՆ-ը. ռազմական տեխնիկա փողոցներում
- YO
- 24 июн. 2023 г.
- 1 мин. чтения
24.06.2023

Մոսկվայում այն բանից հետո, երբ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը փաստացի հայտարարեց հեղաշրջում իրականացնելու մտադրության մասին, ռազմական տեխնիկա է հայտնվել փողոցներում։
«Բոլոր կարևորագույն օբյեկտները, պետական մարմինները և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները վերցվել են ուժեղացված պաշտպանության տակ», հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։
Գործակալության տվյալներով՝ տագնապ է տրվել ՕՄՈՆ-ի ստորաբաժանումներին։ Քաղաքի բնակիչները հայտնում են, որ փողոցներում զրահամեքենաներ կան։